Սերգեյ Բեզռուկով
Կորոնավիրուսով է վարակվել Սերգեյ Բեզռուկովը
Հայտնի ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովը կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացվել է։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։ Նա նշել է, որ հիվանդությունը թեթև ընթացք ունի ու իրավիճակը վերահսկողության տակ է։ Բեզռուկովի խոսքով՝ նա վերջապես ժամանակ կունենա հանգստանալու ու կարդալու համար։

