Հայտնի ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովը կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացվել է։
Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
Նա նշել է, որ հիվանդությունը թեթև ընթացք ունի ու իրավիճակը վերահսկողության տակ է։
Բեզռուկովի խոսքով՝ նա վերջապես ժամանակ կունենա հանգստանալու ու կարդալու համար։