Սերգեյ Մովսեսյան
Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը դարձել են Բունդեսլիգայի չեմպիոն
Հայ շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը «Բադեն-Բադենի» կազմում դարձել են Գերմանիայի թիմային առաջնության` Բունդեսլիգայի չեմպիոն։ Հայտնենք, որ մրցաշարը անցկացվել է սեպտեմբերի 16-20-ը Կարլսրուե քաղաքում: Արոնյանը 4 պարտիա անցկացրեց մրցաշարում և բոլոր 4 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի: Մովսեսյանը 3 պարտիա անցկացրեց՝ բոլորն ավարտելով հաղթանակով:
Հայ գրոսմայստերը հաղթել է Իգոր Կուրնոսովի հուշամրցաշարում
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում տեղի ունեցավ գրոսմայստեր Իգոր Կուրնոսովի հուշամրցաշարը: Արագ շախմատտի կանոններով կայացած մրցաշարին մասնակցում էին 15 երկրների 250 շախմատիստներ, այդ թվում՝ 37 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հայատսանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, ով 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Նույնքան միավոր վաստակած Պավել Պոնկրատովը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Վիտալի Սիվուկը, կրկին 9 միավորով եզրափակեց լավագույն…
Սերգեյ Մովսեսյանի միջազգային մրցաշարի լավագույն եռյակում է հայտնվել
Չեխիայում ավարտվեց Պարդուբիցե Օփեն հանրահայտ միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 37 երկների 323 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 29 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 323 մասնակիցներից 207 կրում են միջազգային կոչումներ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը: 5 հաղթանակով մրցաշարը մեկնարկած մեր շախմատիստը վերջին 4 տուրերում կատարեց 4 ոչ-ոքի և վաստակած 7 միավորով գրավեց…
Սերգեյ Մովսեսյանը կրկին հաղթել է.Շախմատի ԵԱ
Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 10-րդ տուրը հաղթական է ստացվել՝ Սերգեյ Մովսեսյանի,Շանթ Սարգսյանի, Մանուէլ Պետրոսյանի և Հրանտ Մելքումյանի համար: Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել։ Սերգեյ Մովսեսյանը կես միավոր է հետ միանձնյա առաջատար Վլադիսլավ Արտեմևից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
8-րդ տուրում Հայաստանի 3 ներկայացուցիչներ հաղթել են․ Շախմատի ԵԱ
Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել են 8-րդ տուրի պարտիաները: Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը հաղթել են իսկ Շանթ Սարգսյանը պարտվել է։ Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը և Մանուէլ Պետրոսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները: Սամվել Տեր-Սահակյանը 8-րդ տուրից հետո հավաքել է 6 միավոր և կեսական միավոր է հետ 5 առաջատարներից:…





