Սերգեյ Շոյգուն
Շոյգուն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխման լուրերով
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդես է եկել հայտարարությամբ: Նա հայտնել է, որ մտահոգված է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվությամբ: Գերատեսչությունում հավելել են, որ այդ մտահոգությունը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից երկուշաբթի հեռախոսազրույցների ընթացքում հասցվել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:…
Դավիթ Տոնոյանը մասնակցել է պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին: Նիստի բացման խոսքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ նման ձևաչափով հանդիպում առաջինն է և վստահություն հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից…
Սերգեյ Շոյգուն կորոնավիրուսի դեմ պատվաստվել է
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն կորոնավիրուսի դեմ պատվաստվել է: «Խորհրդակցության ժամանակ պատասխանելով իր ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, ՇՀԿ-ից ևՍերբիա Սերբիայից իր գործընկերների հարցերին, Շոյգուն հայտնել է, որ վերջերս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ»,-տեղեկացրել են նախարարությունից: Այս մասին տեղեկանում ենք ՌԲԿ-ից:
Սերգեյ Շոյգուն և Լավրովը այցով կժամանեն Թուրքիա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր` հունիսի 14-ին կայցելեն Թուրքիա՝ տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Լավրովն ու Շոյգուն հունիսի 14-ին կժամանեն Թուրքիա, գլխավորելով ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը, փոխադարձ…
ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացում քննարկել են Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությանը: «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քննարկվել է նաև Սիրիայում…





