Սերժ Թանկյան
Թանկյանը միացել է «Փրկենք Ամուլսարը» արշավին
Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան և բնապահպանական ակտիվիստ Սերժ Թանկյանը միացել է «Փրկենք Ամուլսարը» արշավին՝ իր ֆեյսբուքյան էջում համապատասխան գրառմամբ լուսանկար հրապարակելով: https://www.facebook.com/SerjTankian/posts/10157462496994798
Սերժ Թանկյանն ու Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրենը հանդիպել են
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և հայազգի աշխարհահռչակ երաժիշտ, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սերժ Թանկյանն այս շաբաթ հանդիպել են ԱՄՆ-ում և միասին քննարկել հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցեր, ապագա անելիքներ։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի Instagramm-ի էջից: https://www.instagram.com/p/B1ADGmGnBl-/?utm_source=ig_embed
Դատարանը պետք է աղջիկների նկատմամբ հանդուրժողականություն դրսևորի. Թանկյանը՝ Խաչատուրյան քույրերի մասին
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է վերջերս ՌԴ Քննչական կոմիտեի՝ Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության գործով վերջնական մեղադրանք առաջադրելու որոշմանը: «Սա բարդ դեպք է բազմաթիվ զոհերով, բացի մահացածից: Սա վառ օրինակ է, թե ինչպես կարող է երեխաների և կանանց երկար տարիներ ճնշելը դաժան մահվան պատճառ դանալ: Դատարանը պետք է աղջիկների նկատմամբ…
Թանկյանը կատարել է «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի սաունդթրեքերից մեկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երգիչ, երգահան, System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ հայտնելով «Գահերի խաղը» հեռուստասերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադիի հետ համագործակցության մասին։ «Գահերի խաղ»-ի այսօրվա էպիկական ավարտից հետո պատիվ ունեմ տեղեկացնելու, որ իմ ընկեր և սերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադին ինձ հրավիրել է 8-րդ եթերաշրջանի սաունդթրեքերից մեկի՝ «Rains of Castamere»-ի…
Ճշմարտությունը երբեք չի հանձնվում․ Սերժ Թանկյան
Երգիչ, կոմպոզիտոր, System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում հրապարակում է արել Հայոց ցեղասպանության կապակցությամբ: «Դեպի արդարություն տանող ճանապարհը երկար է և բարդ, բայց ճշմարտությունը երբեք չի հանձնվում։ Առավել մանրամասն տեղեկատվության համար հետևեք արդարության երթին, որն այսօր կանցկացվի Լոս Անջելեսում՝ Թուրքիային ուղղված պահանջով՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը», – գրել է Թանկյանը: https://www.instagram.com/p/BwpNmp6BDQ2/?fbclid=IwAR2Hl8YB2A_UX6qaiwAZMZQI-FngdQcz7ICclKThOG9Q_ToDFEAXOfXVlko
Սերժ Թանկյանը գրառում է կատարել Նոր Զելանդիայում տեղի ունեցած հրաձգության մասին՝ ցավակցելով զոհերի հարազատներին
Ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած հրաձգության զոհերի հարազատներին։ Հրապարակման մեջ նա նշել է, որ սիրտը կոտրվում է Նոր Զելանդիայում այսպիսի բռնություններ տեսնելիս։ «Սիրտս կոտրվում է և հուսահատվում եմ այսպիսի ատելություն և դաժանություն տեսնելով Նոր Զելանդիայում: Ես սա համարում եմ ոտնձգություն հանդուժողականության և հարգանքի հանդեպ,…
Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկյան «System of a Down» ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, որի նկարները ներկայում ցուցադրվում են Նոր Զելանդիայում, հարցազրույցը է տվել տեղի պարբերականներից մեկին՝ խոսելով նաև Հայոց ցեղասպանության և դրա ճանաչման անհրաժեշտության մասին: «Նախքան երաժիշտ դառնալը ես ակտիվիստ եմ եղել, և ինձ համար արվեստի ամենազարմանահրաշ արտահայտչամիջոցներից մեկը ճշմարտությունը պարզելն ու տարածելն է: Ինձ համար՝ որպես ԱՄՆ-ում…
Թանկյանն ու կինն աջակցել են հայաստանյան 200 անապահով ընտանիքների
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ տիկնոջ Անժելա Թանկյանի հետ օգնել է Հայաստանի տարբեր բնակավայրերի ավելի քան 200 անապահով ընտանիքների: «Արդեն որերորդ տարին է` Սերժ և Անժելա Թանկյանները «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավորությամբ և «Դասավանդի́ր, Հայաստան» հիմնադրամի, «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Բարի մամա» ՀԿ-ների հետ համատեղ իրականացնում են բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանում աղքատության հաղթահարմանը: Հերթական բարեգործությունն…
Սերժ Թանկյանը և իր ընկերները մտադիր են ֆիլմ նկարահանել թավշյա հեղափոխության մասին
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մտադիր է ընկերների հետ ֆիլմ նկարահանել հեղափոխության մասին։ «Այնքան հպարտ եմ, որ աշխարհում ամենահարգված ամսագրերից մեկը՝ «The Economist»-ը, որի ընթերցողն եմ ես, Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»՝ Թավշյա հեղափոխության և խորհրդարանական ընտրությունների շնորհիվ։ Մի քանի լավ ընկերների հետ մտադիր ենք հեղափոխության…










