Սիբիր
Քիանու Ռիվզ. անզիջում վարպետությունը ամենաբարդ տեսարանում
Քիանու Ռիվզի՝ երբեք կիսատ ճանապարհներ չընտրող դերասանի համբավը հաստատվում է «Սիբիր» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած պատմությամբ, երբ նա երեք շաբաթ նվիրեց ալմաստը պինցետով ճիշտ վերցնելու հմտությանը՝ ցուցադրելով իսկականության նկատմամբ բացառիկ մոտեցում, որը բնորոշ է նրա ողջ կարիերային։
Ռուսաստանում շարունակվում են անտառային հրդեհները
Ռուսաստանի Սիբիրի տարածաշրջաններում անտառային հրդեհները շարունակվում են: Հրդեհների մակերեսը գերազանցում է 1,5 միլիոն հեկտարը: Սիբիրի դաշտային տարածքներում գործում է 275 անտառային հրդեհ, որոնցից 103-ը գտնվում են սպասարկվող տարածքում, 172-ը՝ սպասարկման գոտուց դուրս: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Իրկուտսկի մարզում եւ Կրասնոյարսկի երկրամասում, հաղորդում է ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) կայքը:
Սիբիրում մարվել է շուրջ 70 հազար հեկտար տարածք ընդգրկած հրդեհը
ՌԴ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ինքնաթիռները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները Սիբիրի անտառներում: Ավիացիայի կիրառումն օգնել է կրակի տարածման արագությունը նվազեցնել մոտ հինգ անգամ: Այսօր Կրասնոյարսկի և Իրկուտսկի երկրամասերում հնարավոր է եղել հրդեհը հանգցնել 70 հազար հեկտար տարածքում։ Հրդեհի 36 օջախ է մարվել: ԻԼ-76 ինքնաթիռներն ու ՄԻ-8 ուղղաթիռներն այսօրվա ընթացքում արդեն 26 թռիչք են կատարել:…
ՌԴ ՊՆ ինքնաթիռները շարունակում են հանգցնել Սիբիրում մոլեգնող հրդեհը
Սիբիրում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են Ռուսաստանի ՊՆ ինքնաթիռները: Դրանք 26 թռիչք են իրականացրել Կրասնոյարսկի երկրամասում և օրական շուրջ 1000 տոննա ջուր բաց թողել: Պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ հնարավոր է եղել մարել հրդեհի շուրջ 60 օջախ: Սակայն հրդեհի հարյուրավոր այլ օջախներ արդեն հասցրել են գրավել ավելի քան 3 մլն հեկտար տարածք: Առավելապես…
Սիբիրում հրդեհների ծուխը ավելի քան 600 բնակավայր է ծածկել
Սիբիրի անտառային հրդեհների ծուխը ավելի քան 600 բնակավայր է ծածկել: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին: Հատկապես ծանր է իրավիճակում են Բուրյաթիայի, Յակուտիայի, Իրկուտսկի, Մերձբայկալյան և Կրասնոյարսկի շրջանները: «34 շրջանի 618 բնակավայրերում ծխածածկույթ է»,- հայտնել է է ԱԻ ծառայությունը: Այդ բնակավայրերում անընդհատ ստուգվում է օդի աղտոտվածության մակարդակը, որպեսզի բացառվի թունավոր նյութերի ներթափանցումը: Հիշեցնենք՝ ավելի վաղ…
Աղետալի ջրհեղեղները շարունակվում են Իրկուտսկում
Ռուսաստանի Սիբիրում՝ Իրկուտսկի մարզում, շարունակվում են աղետալի ջրհեղեղները: Տեղի պաշտոնյաները այսօր հայտնել են, որ գետերի մակարդակը բարձրացել է ավելի քան մեկ մետրով՝ հասնելով ծայրահեղ վտանգավոր աստիճանի: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ժամանել են տարածաշրջան՝ բնակիչների համար բերելով հաց և խմելու ջուր: Հունիսի վերջերից հորդառատ անձրևների պատճառով սկսված ջրհեղեղների հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, 8 մարդ…
Սիբիրում հորդառատ անձրևների պատճառով 2 մարդ է զոհվել
ՌԴ Իրկուտսկի նահանգի շրջաններից մեկում 2 հոգուց բաղկացած ընտանիք է զոհվել, հաղորդում է Интерфакс-Сибирь-ը: Նշվում է, որ ընտանիքը հրաժարվել է տարհանվել: Ուժեղ անձրևները սկսվելուն պես համապատասխան գերատեսչությունները եկել են, որպեսզի տարհանեն մարդկանց, սակայն նրանք հրաժարվել են: Հետագայում նրանք փորձել են ինքնուրույն տարհանվել իրենց հարևաններից մեկի հետ, ով նավակ ունի, սակայն տարհանման փորձը ձախողվել է, և…







