Սիգ
Մինչև հունվարի 20-ը արգելված է սիգի որսը
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը։ Այս ընթացքում ոստիկանության ծառայողները, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմիններ, իրականացնելու են կանխարգելիչ միջոցառումներ՝ խախտումների նվազեցման նպատակով։ Կանխարգելիչ գործողությունների շրջանակում դեկտեմբերի 6-ին և 8-ին արձանագրվել են սիգի ապօրինի որսի և տեղափոխման երկու դեպք։ Դեկտեմբերի 6-ին «Սևան» ազգային պարկի…
Մայրաքաղաքի վաճառքի կետերում և մայթեզրերին հայտնաբերված սիգի վաճառքը կասեցվել է
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության, ՀՀ ոստիկանության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները համատեղ ծառայություն իրականացնելիս մայրաքաղաքի վաճառքի կետերում և մայթեզրերին հայտնաբերել են սիգի վաճառք, որն անմիջապես կասեցվել է։ Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունից զգուշացնում են, որ 2022 թ. դեկտեմբերի 15-ից 2023 թ. հունվարի 20-ը ներառյալ սիգ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածում որսը…
Սևանա լճից դուրս է բերվել 25 ապօրինի ձկնորսական ցանց
Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումների շրջանակում լճից դուրս է բերվել 25 ապօրինի ձկնորսական ցանց: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 29-ին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են…
Վանաձորում կանխվել է 180 կգ սիգի ապօրինի տեղափոխումը
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում դեկտեմբերի 26-ին՝ վաղ առավոտյան ժամը 07։00-07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։ Զննման արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է 300 հատ, ընդհանուր՝ 180 կգ քաշով «սիգ» տեսակի ձուկ։…
Առգրավվել է շուրջ 870 կգ սիգ. ԲԸՏՄ
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքին ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության, ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցները համատեղ շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում Սևանա լճի տարածքում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դուրս եկող ճանապարհների հենակետերում։ Այս պահի դրությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 2470 հատ, 870 կգ սիգ տեսակի…
Շարունակվում են Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումները
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներն իրականացրել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպել և իրականացրել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:…
Վեց ամսով կարգելվի Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը
Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով, Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է վեց ամիս ժամկետով սիգի ձկնկիթի արտահանման արգելք սահմանել ՀՀ տարածքից։ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականաին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021…
Սիգի ապօրինի որսով ու վաճառքով զբաղվողները բերման են ենթարկվել
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 16.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի համայնքային ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից բաժին բերման են ենթարկել 52-ամյա մի տղամարդու, որը զբաղվել է սիգ ձկնատեսակի վաճառքով՝ դրա ձվադրման և արդյունահանման արգելված ժամանակահատվածում: «Տղամարդուց առգրավվել է 48 սիգ: Նույն օրը, ժամը 15.00-ին, Արաբկիրի համայնքային ոստիկանները Ազատության պողոտայից, արգելված ձուկ վաճառելու կասկածանքով, բաժին…
Ջրականից հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
Սեպտեմբերի 2-ին Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայություբը հայտնում է, որ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Հայ հերոսների ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1654 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական…
Առգրավվել է 5000-ից ավել սիգ, Սևանից դուրս բերվել 22 ձկնորսական ցանց
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․ «Հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի նոյեմբերի 30-ի գրությունը և հնգակողմ միջոցառումների ծրագիրը` կապված «Սիգ» ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածին, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսներին՝ Սևանի ՃՈ, Դիլիջանի հենակետերում, Սևանա լճի ափամերձ և ջրային հայելու տարածքից, Բնապահպանության…
Քննարկվել են Սիգի ապօրինի որսի կանխարգելման աշխատանքները
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Քննարկվել են «Սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների, փայտանյութի տեղափոխման կանխարգելման միջոցառումների շրջանակներում իրականացվող խստացված վերահսկողական աշխատանքներն ու այլ ընթացիկ հարցեր։ Տրվել են հանձնարարականներ»։ https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2828805547370703?__cft__%5B0%5D=AZWXYS3OtPCl6vL4ueFe2Si3BB40uRwDv9anRTCbEtcV24DS_ZcoG258yBU9ZgRJpVC5srMqiHZYgp3xnZuJw6FcvDVpla2xwotWKN2JExmbxevLvC4Ck8b3jmEUCiUdDVxpHMtGxrzeerd30edtY678&__tn__=%2CO%2CP-R
Տեսչական մարմինն առգրավվել է 794 հատ սիգ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․ «2020 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Գեղարքունիքի, Տավուշի տարածքային բաժինների, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ «Սևանի ՃՈ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձագրված 7 դեպքով առգրավվել են 794 հատ, ընդհանուր քաշով…
Սեպտեմբերի 18-ին կգործարկվի Սևանում սիգի որսի լրամշակված կարգը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Սեպտեմբերի 18-ին կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսված 300 տոննա սահմանաչափն այս պահին դեռևս սպառված չէ։ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք Սևանա լճում զբաղվում են սիգի արդյունագործական ձկնորսությամբ, մինչև սեպտեմբերի 16-ը՝ վաղը,…
Նախարարը ներկայացրել է Սևանում սիգի արդյունագործական որսի կարգը
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմասնոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Նախագծում իրականացված լրացումների համաձայն․ Այսուհետ Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։ Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25…
Ձկնորսները բացել են Սևան-Երևան մայրուղին. Մարզպետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Այսօր՝ օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով ձկնորսների կողմից Սևան-Երևան մայրուղին երկկողմանի փակելուն ասաց, որ բոլորս գիտակցում ենք, որ երկար տարիներով չկարգավորված ոլորտը կարգավորելիս կարող են որոշակի խնդիրներ առաջանալ։ Երկու օր է՝ ինչ կարգը գործում է և մեր քաղաքացիները որոշակի խնդիրներ են տեսել, դրա համար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Մարզպետը հայտնեց,…












