fbpx
Էկո

Տեսչական մարմինն առգրավվել է 794 հատ սիգ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․

«2020 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Գեղարքունիքի, Տավուշի տարածքային բաժինների, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ «Սևանի ՃՈ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձագրված 7 դեպքով առգրավվել են 794 հատ, ընդհանուր քաշով 234,9 կգ «Սիգ» տեսակի ձուկ:

Առգրավված ձկները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

Միջոցառումներն իրականացվել են համաձայն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1293-L որոշմամբ հաստատված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագրի, որի հավելվածի 7-րդ կետով Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը, հաշվի առնելով «Իշխան» և «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել կենդանական աշխարհը»։

https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2800698573514734?__cft__%5B0%5D=AZUMqvCIUIsTSe52Ife7sZdfs5Tfh0uT67e9uZVqO9UwufF0g_ZFj9Ao6baIbFLT7jr0cMZjhQ3MG5BLBP63vliFOhEdof1uuvsix9hiiTdPZD5rvqA4uJogBjUPWwlyArxQ5epG7-0U7MuuaHdLYHuo&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ