սինգապուրի վարչապետ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-13-ը Սինգապուրում մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։ «SWITCH 2019»-ին մասնակցում են 100 երկրների ավելի քան 12000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ոլորտային նախարարներ, տեղակալներ, այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, համաշխարհային հեղինակավոր ընկերությունների, կազմակերպությունների և ստարտափների ղեկավարներ։ Միջոցառման պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը…
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել. «Սինգապուրի վարչապետի տիկնոջ այցից առաջ ես ու Շուշանը Արփիին սովորեցնում ենք, թե ինչպես պետք է բարևի տիկին Հո Չինին։ Բայց, իհարկե, Արփին ոչինչ էլ չարեց և բարևելու փոխարեն թաքնվեց մամայի թիկունքում», – գրել է Աննա Հակոբյանը: https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/521228088669752?__xts__[0]=68.ARCbl2y1n5djndpi1u1D6dK48bv1gpUnby62vvmVaMpYpdhlMNux1RvAsLT8LFpTSalS2Z4CVmOeLDWVintR7Bhz7obLMjDaw70qqKt4ndTAMC-jubTahlTE-elOdwQ8qrOzSvY5z9COmOOXWYcRb-jfKTpAzwXXFYI_s2sMtb1M9xYBDjxhzk5GKctH6NSeZBgnc6AAEkwKBdG_qee4q6TgDvhA6wy8TOp8wfFFcXCRlaZ76hjwS3hYDDcytHGcPflRaXgUHM7ftwLZZ-aoIEopw6irjIbb6LjvbhobEKuDsA0AjgRqq6TSb9p0IqZVxvjlfF7UzCiYvbkgYvF-AMs&__tn__=-R
Ինչպես ավելի վաղ հայտնել էին սեպտեմբերի 28-ին իր տիկնոջ հոտ միասին Հայաստան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը: Սինգապուրի վարչապետը իր սոցիալական էջերում իր իսկ ձեռքով արված լուսանկարներ է հրապարակել Հայաստանից: «Թվիթերի» իր միկրոբլոգում և «Ինստագրամում» Լի Սյեն Լունը հրապարակել է նաև Երևանում գիշերային շրջայցի մասին տեսանյութ: Տեսանյութը պատկերում է գիշերային Երևանը, լուսանկարները պատմում…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն սեպտեմբերի 29-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Լի Սյեն Լունի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով բարձրաստիճան հյուրի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ նախագահը Սարգսյանը մասնավորապես ասել է.…
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Լի Սյեն Լունին այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի անունից ի պատիվ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և տիկին Հո Չինի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հարգարժան տիկին Հո, Սինգապուրի պատվիրակության հարգելի ներկայացուցիչներ, Կառավարության հարգարժան անդամներ, Տիկնայք և պարոնայք,…
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետի հանդիպումը: Վարչապետն իր Facebook-ի էջում ուղիղ եթեր է մտել և կից գրել․ «Ես և Աննան ուրախ ենք Երևանում հյուրընկալել Սինգապուրի վարչապետին և նրա տիկնոջը»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/545915472841817/?notif_id=1569592357416475¬if_t=live_video_explicit
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է Սինգապուրի Հանրապետության վարչապետի՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Այս մասին տեղեկցնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 08.00-ից 15.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային – Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան…
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ բարեկեցությունը, բարգավաճումն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն ձեր բացառիկ երկրին և տաղանդաշատ ժողովրդին: Գոհունակությամբ եմ նշում մեր միասնական մտադրությունը՝ առաջ շարժվելու ավելի խոր համագործակցության և բարեկամության ուղիով և արդյունավետորեն իրացնելու առկա ներուժը: Մեր պատմական կապերը, նմանություններն ու…
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով: Սինգապուրի վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան, տիկին Աննա Հակոբյան, տիկնայք և պարոնայք, Ողջունում եմ Ձեզ և ձեր պատվիրակությանը Սինգապուրում:…
Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: ՀՀ վարչապետին և տիկին Հակոբյանին նստավայրի բակում դիմավորել են Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն և տիկին Հո Չինը: Հնչել են Հայաստանի ու Սինգապուրի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին: Լի Սյեն…