Սիրանուշ Սահակյան
Ռազմագերիների խոշտանգելու, սպանելու փաստով դիմվել է ՄԻԵԴ
ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը հայտարարություն են տարածել Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին։ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը…
Ադրբեջանում հայ գերիների թիվը գերազանցում է 100-ը. իրավապաշտպան
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնում է, որ մինչ այս պահը ՀՀ կառավարության և իրավապաշտպանների կողմից հայ ռազմագերիների ընտանիքի անդամների անունից շուրջ 50 դիմում է ներկայացվել (կամ նախապատրաստական փուլում է) Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով: Միայն 29 ռազմագերու վերաբերյալ գանգատ ներկայացվել է իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ…


