Սիրիա
Լիբանանից 100,000 փախստական է տեղափոխվել Սիրիա. ՄԱԿ
Լիբանանի վրա Իսրայելի ավիահարվածների պատճառով շուրջ 100,000 լիբանանցի և սիրիացի ստիպված են եղել Սիրիա տեղափոխվել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչությունը: «Այս հոսքը չի դադարում։ Վարչության աշխատակիցները ներկա են Սիրիայի հետ սահմանին գտնվող չորս հսկիչ անցակետում տեղի իշխանությունների և Սիրիայի Կարմիր մահիկի աշխատակիցների հետ միասին՝ աջակցություն ցուցաբերելու նոր ժամանողներին», – գրել…
Սիրիայում ամերիկյան ռազմաբազան է հրթիռակոծվել
Սիրիայի Դեր Զոր նահանգում (երկրի հյուսիս-արևելք) Կոնիկո գազի հանքավայրի մոտակայքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազան գնդակոծվել է: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» -ն: Այս մասին հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա տվյալներով՝ բազայի վրա արձակվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Աղբյուրը հայտնել է նաև ուղիղ հարվածների մասին։ Այլ մանրամասներ առայժմ չեն…
Թուրքիան փակել է Սիրիայի հետ սահմանային հիմնական անցակետերը
Թուրքիան այսօր փակել է Սիրայի հյուսիսային շրջանների հետ հիմնական անցակետերը այն բանից հետո, երբ Թուրքիայի մի շարք քաղաքներում սիրացիների դեմ բռնկված անկարգությունների պատճառով թուրքական զորքերը սահմանին կրակի տակ են ընկել սիրիացիների կողմից, հաղորդում են Սիրիայի ընդդիմության աղբյուրները։ Նախօրեին Թուրքիայի Կայսերի քաղաքում բռնկված անկարգությունները տարածվել են մի շարք քաղաքներում։ Թուրքերը հարձակվել են սիրիացիների, նրանց ունեցվածքի ու…
Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) Թուրքիայի հարավում՝ Սիրիայի հետ սահմանին, 4,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցել։ Տվյալները հրապարակված են EMSC-ի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անթաքիա քաղաքից 25 կիլոմետր հարավ-արևմուտք։ Օջախը ընկած էր 2 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Երեկ հաղորդվել է, որ Թուրքիայի կենտրոնական հատվածում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ…
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 38 հազար մարդ: Թուրքիայում զոհերի թիվը շուրջ 32 000 է՝ հայտնում են Աղետների հետևանքների վերացման վարչությունից: Ստորգետնյա ցնցումների գոտուց տարհանվել է շուրջ 160 հազար մարդ: Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո, ընդհանուր առմամբ, 2724 հետցնցում է գրանցվել։ Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացրել են, որ փլվել կամ մասնակի ավերվել…
Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 25 հազարի
Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 25 հազարի: Թուրքիայում, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 20 665 մարդ, վիրավորների թիվը հասել է 80 000-ի: Սիրիայում վերջին տվյալով զոհվել է ավելի քան 3500 մարդ:
Թուրքիան Սիրիային առաջարկում է արտգործնախարարների հանդիպում անցկացնել
Թուրքիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարների միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ հունվարին երրորդ երկրում։ Այս մասին հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ «Ասացինք՝ հունվարի երկրորդ կեսին անենք։ Հանդիպումը կարող է կայանալ երրորդ երկրում»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիան պատրաստ է երկխոսության Սիրիայի հետ. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է երկխոսություն վարել Սիրիայի հետ, եթե Արաբական Հանրապետության իշխանությունները իրատեսական դիրքորոշում ցուցաբերեն։ «Պատրաստ ենք միասին աշխատել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը և փախստականների վերադարձը»,- ասել է թուրք դիվանագետը։ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ներկայումս բանակցում է Սիրիայի հետ հատուկ ծառայությունների մակարդակով։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ…
Թուրքիան դադարեցրել է Սիրիայի սահմանամերձ շրջանների ինտենսիվ գնդակոծությունը
Թուրքիան դադարեցրել է Սիրիայի հյուսիսում՝ Հալեպի նահանգում, սահմանամերձ շրջանների ինտենսիվ գնդակոծությունը։ Այս մասին հայտնում է Al-Watan թերթը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։ Հրատարակության համաձայն՝ Թուրքիայից հրետանային կրակի դադարեցումից հետո թուրքական և սիրիական զորքերի շփման գծում լարված հանգստություն է սահմանվել։ Նշվում է, որ թուրքական կողմը պարբերաբար հարվածներ է հասցնում քրդական դիրքերին։ Թերթի աղբյուրները մանրամասնել են, որ հարձակումների…
Թուրքիան Սիրայում օդային գործողության ժամանակ 19 բնակավայր է թիրախավորվել
Սիրիայում շարունակվում է Թուրքիայի օդային գործողությունը, որի ժամանակ 19 բնակավայր է թիրախավորվել: Նշվում է, որ թուրքական ուժերն արձակել են 545 արկ, զոհվել է սիրիացի 3 զինծառայող: Al Jazeera-ն տեղեկացնում է, որ Թուրքիան «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական դաշինքից պահանջել է դուրս բերել իր կազմավորումները Թել Ռիֆաթից, Մանբիջից և Քոբանիից:
Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցրել 19 ավանների
Առնվազն 19 բնակավայր սիրիական Հալեպի նահանգի Էշ Շեհբա և Աֆրին սահմանամերձ շրջաններում ենթարկվել է թուրքական զորքերի գնդակոծությանը։ Ինչպես հայտնում է Firat գործակալությունը, թուրքական բանակի հրետանին նրանց վրա 545 ական է արձակել։ Ըստ գործակալության՝ Թանիբ ավանում գնդակոծվել է սիրիացի զինվորականների դիրքը, ինչի հետեւանքով զոհվել է երեք զինվոր։ Al Akhbar թերթի տվյալներով՝ մի քանի զինված պարեկախմբեր վերջին…
ԱՄՆ վարչակազմը Թուրքիայի գործողության ֆոնին ընդգծում է Սիրիայում լարվածության թուլացման անհրաժեշտությունը. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ վարչակազմը Թուրքիայի գործողության ֆոնին ընդգծում է Սիրիայում լարվածության թուլացման անհրաժեշտությունը, ինչպես նաև հանդես է գալիս Իրաքում անկաշկանդ ռազմական գործողությունների դեմ: «Միացյալ Նահանգներն անկեղծ ցավակցություն է հայտնում Սիրիայում և Թուրքիայում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում թուլացնել լարվածությունը Սիրիայում՝ քաղաքացիական…
Մոսկվան Անկարային կոչ է արել զսպվածություն դրսևորել Սիրիայում
Սիրիայում ռազմական գործողությունների հետ կապված՝ Մոսկվան Անկարային կոչ է արել զսպվածություն դրսևորել և թույլ չտալ, որ լարվածությունը սրվի: Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ պետք է շարունակել աշխատանքը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և պետք է փորձ արվի խաղաղ լուծում գտնել «քրդական հարցին»։ Նա նշել է, որ Թուրքիան նախապես չի տեղեկացրել…
Թուրքիան պատրաստ է նոր ռազմական գործողություն իրականացնելու Սիրիայում
Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են նոր ռազմական գործողություն իրականացնելու Սիրիայի հյուսիսում՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նրա խոսքով՝ հակազդեցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և սիրիական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին» կշարունակվի մինչև «վերջին ահաբեկչի ոչնչացումը»: