Սիրիա

  • Հալեպի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք է կառուցվելու առաջիկա չորս տարում

    Հալեպի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք է կառուցվելու առաջիկա չորս տարում

    Հալեպի Ջամաիյաթ Ալ Ռիյադի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք է կառուցվելու առաջիկա չորս տարում, պատմել է նախագծի ճարտարագետ Այմադ Ալին: «Այժմ մենք վերականգնում ենք ռմբակոծումից տուժած 300 ավելի ավելի շենք, իսկ դա շուրջ հազար բնակարան է: Նաև այդ շրջանում մենք կառուցում ենք 110 նոր շենք, այստեղ կլինի հինգ հազար բնակարան», – նշել է…

  • Թրամփը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

    Թրամփը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում: Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը. հայտնում է РИА Новости-ն: Երկրների ղեկավարները նաև քննարկել են երկկողմ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:

  • Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում ՀՀ նորանշանակ դեսպանի հավատարմագրերը

    Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում ՀՀ նորանշանակ դեսպանի հավատարմագրերը

    Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հավատարմագրերը:Այս մասին հայտնում է «Սանա» գործակալությունը: Նշվում է, որ Բաշար Ասադն ընդունել է Սիրիայում Հայաստանի և Վենեսուելայի նորանշանակ դեսպանների հավատարմագրերը, զրույց է ունեցել դեսպանների հետ, նրանց հաջողություն մաղթել իրենց առաքելությունը իրակակացնելու հարցում: Դեսպանների ընդունելությունը կազմակերպվել է ընդունված արարողակարգերին համապատասխան: 

  • Պուտինն ու Էրդողանը համաձայնեցրել են Իդլիբում ապառազմականացված գոտու շուրջ քայլերը. Լավրով

    Պուտինն ու Էրդողանը համաձայնեցրել են Իդլիբում ապառազմականացված գոտու շուրջ քայլերը. Լավրով

    Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացված գոտու մասին համաձայնության իրականացման գծով քայլերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։ «Այս հանդիպմանը նաև վերահաստատվել է Իդլիբի վերաբերյալ համաձայնությունը,–ասել է նա,–Նշվել է, որ, չնայած մեր…

  • Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մտահոգված են Իդլիբում հրադադարի խախտումներով

    Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մտահոգված են Իդլիբում հրադադարի խախտումներով

    Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան  Սիրիայի վերաբերյալ Աստանայում կայացած հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել Իդլիբում տիրող իրավիճակի կապակցությամբ: «Մտահոգություն են հայտնել ռազմական գործողությունների դադարեցման շարունակական խախտումների կապակցությամբ և հայտարարել, որ որպես ռեժիմի երաշխավոր երկրներ կգործադրեն այն ջանքերը, որոնք կպահպանվեն  հանգիստ վիճակը», – մեջբերում է ТАСС- ը հայտարարության տեքստը: Աստանայի գործընթացի երաշխավորող երկրները նաև նշել…