fbpx
Աշխարհ
15:00 17/12/2018

Հալեպի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք է կառուցվելու առաջիկա չորս տարում

Հալեպի Ջամաիյաթ Ալ Ռիյադի նոր շրջանում ավելի քան հարյուր բնակելի շենք է կառուցվելու առաջիկա չորս տարում, պատմել է նախագծի ճարտարագետ Այմադ Ալին:

«Այժմ մենք վերականգնում ենք ռմբակոծումից տուժած 300 ավելի ավելի շենք, իսկ դա շուրջ հազար բնակարան է: Նաև այդ շրջանում մենք կառուցում ենք 110 նոր շենք, այստեղ կլինի հինգ հազար բնակարան», – նշել է Ալին:

Դեռևս 2012 թվականին շինարարները կառուցել և  հանձնել էին 360 շենք, բայց այդպես էլ չէին հասցրել դրանք բնակեցնել. այստեղ ակտիվ մարտական գործողություններ էին, իսկ նորակառույցները թաքստոցներ էին ծառայում զինյալների համար:

Այժմ դա խոշորագույն շինհրապարակն է Սիրիայում, դրա տարածքն ավելի քան 50 հեկտար է:

Սակայն քաղաքը վերականգնելիս գլխավոր խնդիրն, ինչպես պատմել է Ալին, մնում է որակյալ կադրերի և աշխատող ձեռքերի պակասը: Այնուամենայնիվ, շինարարները պլանավորում են շրջանը հանձնել չորս տարի հետո, քանի որ Հալեպում խաղաղ կյանքի հետ վերադարձել է նաև բնակարանի պահանջարկը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ