Սյունիք
2024 թվականը շրջադարձային էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) համար Հայաստանում։ Բանկը ներդրել է ռեկորդային 396 միլիոն եվրո 19 տարբեր նախագծերի շրջանակներում՝ ընդգրկելով ճանապարհային ենթակառուցվածքների զարգացում, էներգետիկ անվտանգություն, ՓՄՁ-ների աջակցություն և փախստականների ինտեգրում։ 2024 թվականին ՎԶԵԲ-ը ստորագրել է «Սիսիան-Քաջարան ճանապարհային նախագիծը», որը բանկի ամենամեծ ներդրումն է Հայաստանում։ Այս նախագիծը նպատակ ունի բարելավել երկրի ներքին…
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կարևոր քայլ է կատարում՝ աջակցելով տեղական ակումբներին՝ բաշխելով ՈՒԵՖԱ-ի համերաշխության վճարները 2023/24 և 2024/25 մրցաշրջանների համար։ Հունվարի 9-ին կայացած Գործկոմի նիստում հաստատվեցին այդ գումարների բաշխման սկզբունքները, որոնք ուղղված են ակումբների զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավմանը։ Այս նախաձեռնությունը ոչ միայն արտահայտում է ՀՖՖ-ի նվիրվածությունը հայկական ֆուտբոլի առաջընթացին, այլև համահունչ է ՈՒԵՖԱ-ի համերաշխության խթանման…
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) փորձագիտական հանձնաժողովի այս տարվա հինգերորդ նիստում հաստատվել է 15 պատմամշակութային կառույցներին հուշարձանի կարգավիճակ շնորհելու որոշումը։ Նշված կառույցները գտնվում են Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում՝ ներառելով ինչպես տեղական, այնպես էլ հանրապետական նշանակության նորահայտ հուշարձաններ։ Երևանում տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ են ստացել Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի 50 հասցեում…
ՀՀ ՆԳՆ հաղորդմամբ, երկրաշարժ է գրանցվել Քելբաջար (Քարվաճառ) քաղաքից 30 կմ հարավ՝ օջախի 10 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնային գոտում՝ 6 բալ: Երկրաշարժի հետևանքով ցնցումներ են զգացվել Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ, և Սյունիքի մարզի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Հաղորդվում է, որ ցնցումները…
Դեկտեմբերի 9-ին Սյունիքի մարզում պարեկները հաջողությամբ վնասազերծել են փախուստի դիմած անձանց և հայտնաբերել մեծ քանակի թմրամիջոց։ Պարեկային ծառայության գումարտակում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մեղրի-Երևան Մ2 ճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան կասկածվել է թմրամիջոցների առկայությամբ։ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում պարեկները նկատել են կասկածելի ավտոմեքենան և կանգնեցրել այն։ Վարորդը պնդել է, որ մեքենայում ոչ մի կասկածելի իր…
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում այսօր առկա է մառախուղ, ինչը կարող է ազդել ճանապարհային տեսանելիության վրա։ Վարորդներին հորդորում են ցուցաբերել առավել զգուշություն մառախուղի պայմաններում։ Նախարարությունը հայտնում է նաև, որ ՀՀ տարածքում բոլոր ճանապարհներն անցանելի են, բացառությամբ որոշ հատվածների, որտեղ շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Համապատասխանաբար, երթևեկությունն այս հատվածներում…
Սյունիքի մարզում կայացավ առաջին դրոնների փառատոնը՝ կազմակերպված «Մտքի Թռիչք» ՀԿ-ի կողմից՝ մարզպետի աշխատակազմի աջակցությամբ։ Փառատոնի ընթացքում մարզի տարբեր քաղաքներից ԱԹՍ օպերատորները մրցեցին անհատական և թիմային անվանակարգերում։ Փառատոնի գլխավոր գործընկերների խոսքով՝ ծրագիրը կլինի ամենամյա։ Այս միջոցառումը կարևորվում է տեխնոլոգիաների զարգացման և մարզի երիտասարդներին նոր հմտություններով զինելու նպատակով։
Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Այդ մասին Ֆրանսիայում՝ վարչապետ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նշել է, որ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի, ինչն ընդունել է ՀՀ ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Իր հերթին Ֆրասիան նաև ափսոսանք…
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գորիս քաղաքում տեղում է ձյուն: «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված…
Այսօր` հունիսի 10-ին, Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում կայացավ «Ոչխարների խուզման» 6-րդ փառատոնը: Փառատոնը կազմակերպվել էր «Դը Ռանչ» ՍՊԸ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնը Հայաստանում անց է կացվում 2014 թվականից։ Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել ՀՀ Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել…
Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ: Այս մասին հայտնում են քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ նշելով, որ օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10: Կապանի օդանավակայանը…
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը՝ 23:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 19:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.52⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է…
Հունվարի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:55-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.37⁰ և արևելյան երկայնության 44.81⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է…
Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է…
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է…