Սյունիքի մարզ
Հայաստանում կառուցվում է Մ-17 ճանապարհի 13 կմ հատվածը Նռնաձորի մոտ
ՀՀ պետական բյուջեի միջոցներով մեկնարկել է Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ մոտ 13 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը։ «Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ առաջին փուլում կիրականացվեն հողային աշխատանքներ և կտեղադրվեն արհեստական կառուցվածքներ՝ նպատակ ունենալով բարելավել Սյունիքի մարզի ենթակառուցվածքները։
Սիսիան-Քաջարան ճանապարհային Նախագիծը թափ է հավաքում պետական սեփականության հայտարարմամբ
Հայաստանի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը (Ծրագիր 4) դեկտեմբերի 27-ին զգալի առաջընթաց գրանցեց կառավարության կողմից Սյունիքի մարզի որոշ տարածքների համար պետական սեփականության հայտարարմամբ։ Այս որոշումը հիմք է ստեղծում Սիսիանը Քաջարանին միացնող կարևոր 60 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցման համար, որը կոչված է կտրուկ բարելավել երկրի տրանսպորտային ցանցը։ Այս հավակնոտ նախագիծը ներառում է 60 կիլոմետր երկարությամբ, 11.1 մետր…
Սյունիքում առաջին անգամ անցկացվեց դրոնների փառատոն
Սյունիքի մարզում կայացավ առաջին դրոնների փառատոնը՝ կազմակերպված «Մտքի Թռիչք» ՀԿ-ի կողմից՝ մարզպետի աշխատակազմի աջակցությամբ։ Փառատոնի ընթացքում մարզի տարբեր քաղաքներից ԱԹՍ օպերատորները մրցեցին անհատական և թիմային անվանակարգերում։ Փառատոնի գլխավոր գործընկերների խոսքով՝ ծրագիրը կլինի ամենամյա։ Այս միջոցառումը կարևորվում է տեխնոլոգիաների զարգացման և մարզի երիտասարդներին նոր հմտություններով զինելու նպատակով։
Սյունիքի մարզի Մեղրու սար կոչվող հատվածում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր…
Ջերմուկի և Թումանյանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի և Թումանյանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Նաիրիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ…
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լոռու մարզում, Գորիս, Քաջարան, Գավառ, Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր»…
Հայաստանում գտնվող արցախցի երեխաների դասերը ժամանակավորապես կկազմակերպվեն Սյունիքի մարզի դպրոցներում
Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը: Ներկայում Արցախի շուրջ 22000 երեխաներ զրկված են իրենց կրթության իրավունքի իրացումից՝ ջեռուցման բացակայության պատճառով։ Արցախցի շուրջ 300…
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում դեկտեմբերի 14-ին
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-18:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս…
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝…
Արցախի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Հանրապետության բարձրադիր գոտիներում մառախուղ է: Միջպետական և ներպետական ավտոճանապարհները հիմնականում բաց են, սակայն, անվտանգ երթևեկությունն անվտանգ է ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար։ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի շրջանի Լիսագոր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Մառախուղ է ՀՀ Սյունիքի մարզում: Անցանկալի դեպքերից և պատահարներից խուսափելո համար, ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է պահպանել ճանապարհային…
Թալինի տարածաշրջանում և Սյունիքի մարզում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Սյունիքի մարզում մառախուղ է (բարձրադիր գոտիներում ցածր տեսանելիություն)։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության…
Սյունիքի մարզում 53 մոդուլային նոր կրթահամալիր կկառուցվի
Սյունիքի մարզում 53 նոր մոդուլային կրթահամալիր կկառուցվի։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք քաղաքական խնդիր ունենք Հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի։ Ունենք մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու կամ հիմնանորոգելու խնդիր։ Հարց է առաջանում, թե ինչ պետք է անենք այն բնակավայրերում, որտեղ դպրոցների անհրաժեշտ ծանրաբեռնվածություն չկա։…
Արամ Մեյմարյանը Սյունիքի մարզում արգելավայրեր է այցելել
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմի մեջ մտնող բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 12-15-ը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ ՊՈԱԿ-ի կազմում են «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիք» ազգային պարկը, «Բողաքար» արգելավայրը, «Սոսու պուրակ» արգելավայրը, «Զանգեզուր» արգելավայրը, «Խուստուփ» արգելավայրը, «Սև լիճ» արգելավայրը։ «Սյունիքի մարզում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը…
Հայտնաբերվել է 2.2 մլն դրամի հատված ընկուզենի. ԲԸՏՄ
Ուժեղացված վերահսկողության արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող համայնքին հարակից տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են ապօրինի հատված 22 խմ ընկուզենի տեսակի ծառ, որի շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկը գերազանցել է 2 200 000 դրամը։