Սոթք
Մայիսի 17-ին՝ Ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Այս մասին տեղեկացնում ՀՀ ՊՆ-ն: Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը: Պաշտպանության…
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Սոթքում է: «Այս ամբողջ շրջանը սեպտեմբերին ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք միջազգային հանրությանը խնդրում ենք գործել և ստիպել Ադրբեջանին՝ հարգել խաղաղության օրակարգը և հեռանալ Հայաստանի հողերից»,- գրել է իսպանացի պատգամավորը: Ինարիտուն Հայաստան է…
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետանքով Վարդենիսի Սոթք գյուղում վնասված էլեկտրամատակարարումը եւ գազամատակարարումը 90 %-ով վերականգնվել են։ Այս մասին հայտնել է Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը։ «Էլեկտրամատակարարումը և գազամատակարարումն ամբողջապես կվերականգնվեն օրվա ավարտին»,- նշել է Խաչատրյանը։
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08։04-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում հրետակոծության հետևանքով այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 2/1 փողոցի տներից մեկի հարակից կիսաքանդ անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:31-ին, մարվել՝…
Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով երկու կանայք բեկորային վիրավորումներով տեղափոխվել են Մարտունիի բժշկական կենտրոն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։ Հարությունյանի խոսքով՝ քաղաքացիների վիճակը նորմալ է։ Նախնական տեղեկություններով, 83 և 24-ամյա կանայք վիրավորում են ստացել Սոթքում։
Սոթքում ադրբեջանական հրետանակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքներ ու պատուհաններ էլ վնասվել են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Համայնքապետի խոսքով, այս պահին էլ հակառակորդը կրակում է գյուղի ուղղությամբ։ Սևակ Խաչատրյանը հայտնեց նաև, որ քաղաքացիական բնակչության շրջանում կա 1 վիրավոր, նրա վիճակը բավարար…
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ըստ մեր ստացած տվյալների, ՀՀ ԶՈւ-ն ոչնչացրել է մի շարք ԱԹՍ-ներ: Թվերը ճշտվում են: Հիշեցնենք, որ Ադրբեջանը ագրեսիան սկսելուց օրեր…
Հայաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար ցն Սոթքում լրագրողների հետ զրույցում ընդգծել է երկրի կրթության և անվտանգության կարևորությունը։ Նա նշել է, Հայաստանի անվտանգության հիմքում պետք է ընկած լինի կրթությունը, մեր անվտանգության ամենամեծ գրավականը մեր կրթվածությունն է: «Իմ խորին համոզմամբ՝ մենք պետք է ճիշտ մտածենք, այսօր մենք դրա կարիքը ունենք: Եթե մենք պիտի նպատակ դնենք…
Այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։ Անցկացվել են տեղազննման և պլանների ճշգրտման աշխատանքներ. ՊՆ Ադրբեջանը Հայաստանին տեղեկություն…
Օգոստոսի 17-ին պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող: Ադրբեջանը սադրանքի է դիմել Սև լճի հատվածում ու տվել առնվազն մեկ զոհ Ադրբեջանցիներն կրակել…
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադաձել է Սոթքի հանքավայրի թեմային։ Նա նշել է, որ Սոթքի հանքավայն այս պահին չի աշխատում։ Մարզպետը հայտնեց նաև, որ հանքավայրի աշխատակիցներն ու տեխնիկայի մի մասը դուրս են բերվել այդտեղից՝ անվտանգության տեսանկյունից ելնելով։ Սանոսյանը խոսելով Գեղարքունիքում գրանցված այսօրվա միջադեպի մասին, ասաց, որ այն եղել է նույն դիրքի համար։ Մեր…
Այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում է գտնվում Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն։ Այս մասին տեղեկանում ենք Armlur.am-ից։
Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Նշվում է, որ ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՊՆ-ից տեղեկացնում են են,…
Հուլիսի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՄԻՊ աշխատակազմն այսօր վաղ առավոտյան՝ 2021 թվականի հուլիսի 26-ին քաղաքացիական բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի հարևանությամբ: «Պարզվել է, որ կրակոցներն արձակվել են Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում գտնվող Սոթքի…
Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհդի նիստին հանդես եկավ առաջարկով, որն ուղղված էր միջազգային հանրությանն ու Ադրբեջանին: Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես բաց առաջարկով եմ հանդես գալիս` ուղղված միջազգային հանրությանը, առաջարկն ուղղված է նաև Ադրբեջանի կառավարությանը, առաջարկն այն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանում են սահմանից: Դրա փոխարեն…