Այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։
- Անցկացվել են տեղազննման և պլանների ճշգրտման աշխատանքներ. ՊՆ
- Ադրբեջանը Հայաստանին տեղեկություն է փոխանցել, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակվել են․ ԱԱԾ
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
«Ժամը 02։25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին։
Հայկական կողմից տուժածներ չկան», – ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։


