սոչի
ԱՄՆ-ը կշարունակի անել ամենաանհրաժեշտը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար. Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսն ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպման արդյունքներին: Փրայսը պատասխանել է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու մասին լրագրողների հարցին՝ ասելով. «Մենք հավատարիմ ենք հայ-ադրբեջանական խաղաղությանը և երկու երկրների միջև բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և…
Փաշինյանը և Պուտինը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր
Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի առանձնազրույցը: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պաշտոնական Երևանը համաձայն է այդ գործընթացում հիմք ընդունել ռուսական կողմի առաջարկները: «Նախորդ շաբաթ «Վալդայ» բանավիճային ակումբի հարթակում դուք անդրադարձել եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին՝ ընդգծելով գործընթացի հետ կապված որոշ պարամետրեր,…
Գիտեմ, որ Դուք քաղաքական կամք ունեք. Պուտինը՝ Փաշինյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Մենք, ինչպես պայմանավորվել էինք Ղազախստանի հանդիպման ժամանակ, այսօր հանդիպում ենք Սոչիում։ Սոչին որպես հանդիպման վայր ընտրվել է նաև Ձեր և նախագահ Ալիևի կողմից։ Այս ձևաչափով մենք այստեղ մի քանի անգամ հանդիպել ենք։ Ներողություն եմ խնդրում աշնանային եղանակի համար, բայց ոչինչ…
Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը: ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Սոչի է ժամանել հոկտեմբերի 31-ին: Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն երկկողմ հանդիպումներ կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո կմեկնարկի եռակողմ հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:
Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները. Փաշինյան
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներին և պարամետրերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը համաձայնել է աշխատել դրանց շուրջ: «Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա…
Ռուս երգիչն անհետացել է՝ Սոչիում լողալուց հետո
Ռուս էստրադային երգիչ, «Դելտա» փոփ-ռոք խմբի ֆրոնտմեն Կոնստանտին Լեգոստաև, Սոչիում լողալուց հետո, անհետացել է, հաղորդում է Пятый канал-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։ Աղբյուրն ասել է, որ երգիչը Սոչի է գնացել աշխատանքի, սակայն որոշել է դադար վերցնել և գնացել է լողալու, որտեղից չի վերադարձել: Քանի ժամ է որոնողական աշխատանքներ են ընթանում. դեպքի մանրամասները ճշտվում են:
Սոչիում գետը դուրս է եկել ափերից․ հեղեղները 8 մարդու ծովն են տարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սոչիում Արևելյան Դագոմիս գետը դուրս է եկել ափերից։ Այս մասին հայտնել է Известия պարբերականը։ Ըստ աղբյուրի՝ հեղեղվել փողոցները, բարձրահարկ շենքերի բակերը, ջուրը լցվել է մուտքեր։ Գիշերը քաղաքում հնչել են տագնապի ազդանշանները։ Նշվում է, որ հեղեղները 2 մեքենա՝ 8 մարդկանցով տարել են ծով, որոնցից 1-ը փրկվել է, իսկ մյուսների մասին տեղեկություններ չկան։ Տեսանյութն՝ այստեղ։
Flyone Armenia-ն իրականացրել է առաջին կանոնավոր չվերթը դեպի Սոչի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Flyone Armenia ընկերությունը իրականացրել է առաջին կանոնավոր չվերթը դեպի Սոչի։ Նշվում է, որ ավիաընկերությունը Երևան-Սոչի-Երևան երթուղով թռիչքները կիրականացնի շաբաթական չորս անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին։ https://www.facebook.com/105789691776629/videos/667770157802507
Սոչիի հայտարարությամբ հերթական անգամ հերքվել է միջանցքային տրամաբանությունը․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարն անդրադարձել է նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև, հայտարարությանը, նշելով, որ այն մի քանի կարևոր արձանագրում է կատարում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Մեր գնահատականն է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՀՀ վարչապետը հիշեցրեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին «Առաջին՝ Սոչիի հայտարարությունով…
Կարևոր, արդյունավետ ու կառուցողական քայլ․ Իրանի ԱԳ նախարարը՝ Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ամիր Աբդոլահիանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Աշխաբադում։ Այս մասին հայտնում է Mehr News-ը։ Նշվում է, որ Աբդոլահիանը կարևորել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։ Նա հանդիպման անցկացումը որակել է որպես կարևոր, արդյունավետ ու կառուցողական քայլ` տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Բայրամովն էլ կարևորել…
Սոչիում մեկնարկել է Հայաստան-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հանդիպումը (ՈՒՂԻՂ)
Սոչիում մեկնարկել է Հայաստան-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հանդիպումը։ Մինչ այդ Սոչիում կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, սահմանային միջադեպերին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ եռակողմ հանդիպումից հետո տեղի կունենա Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ՌԴ-ն հուսով է՝ Սոչիում կհաջողվի նշել Բաքվի և Երևանի միջև կարգավորման ուղղությունները
Ռուսական կողմը հուսով է, որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպմանը կհաջողվի նշել Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: Ըստ Ռուդենկոյի` Ռուսաստանի ակնկալիքն այն է, որ այդ երկու երկրներում ավելի շուտ գան երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը: «Հանդիպումն ընդհանուր…
Այսօր հանդիպելու են Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, նշելով, որ այն կայանալու է ՌԴ նախագահի նախաձեռնությամբ։ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկեն նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ համաձանյանգրերի կատարման ընթացքը։ Ինչպես նաև հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի տարածաշրջանային կայունությանն ու…
Հայաստանը հաստատել է՝ Փաշինյանը կմասնակցի Սոչիում սպասվող հանդիպմանը
Հայաստանի վարչապետի աշխատակազմը հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ: Ի պատասխան Արմենպրեսի հարցման՝ վարչապետի աշխատակազմից հաստատել են, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սոչիում սպասվող հանդիպմանը, որի մասին ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը
Լրատվամիջոցնորի փոխանցմամբ՝ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։















