սոցապ

  • Սեպտեմբերի 7-ին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ 2020թ․ պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի չափահաս և անչափահաս քաղաքացիներին տրամադրվել է 68,000 դրամ միանվագ աջակցություն, անշարժ գույք չունենալու դեպքում՝ հավելյալ 15,000 դրամ։ Ծրագրից օգտվել է ավելի քան 101,000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 7 մլրդ 500 մլն դրամ աջակցություն: Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին…

    Պատերազմի հետևանքով տեղահանված ավելի քանի 101 հազար Արցախցի աջակցություն է ստացել
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ Անի Ամիրշանդյանն ազատել է Սոցապահովության ծառայության պետի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Անի Ամիրշադյանին ազատել Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից», – ասված է որոշման մեջ: Որոշման էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է e-gov.am կառավարական հատուկ կայքից։

    Սոցապ ծառայության պետն ազատվել է պաշտոնից
  • 2020 թ․ հունվարից մինչև դեկտեմբերի 21-ը պետական հավաստագրի հիման վրա ՀՀ և ԱՀ քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ստանալու համար պետական հավաստագիրը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո շուրջ տասնօրյա ժամկետում, որից հետո շահառուն պրոթեզավորում իրականացնելու համար…

    2020-ին ՀՀ և Արցախի քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը արցախահայության աջակցության ծրագրերի մասին տեղեկություններ ու պարզաբանումներ է ներկայացրել․ «Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերի մասով ներկայացնում եմ որոշ տեղեկություններ և պարզաբանումներ։ • Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրի (68.000 դրամ+15.000 դրամ սեփականություն չունենալու դեպքում) պոտենցիալ շահառուների 99 տոկոսի դիմումները հաստատվել են, որոնցից 86 տոկոսը փաստացի ստացել է…

    Արցախահայության աջակցության ծրագրերի մասին տեղեկատվություն. Սոցապ նախարար
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարեցրել են քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները: «Հարգելի՛ քաղաքացիներ, Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները: Ձեզ հուզող հարցերը, դիմումները, նամակները կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ info@mlsa.am հասցեով…

    Սոցապ նախարարությունը դադարեցրել է քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատանքները
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Ղամբարյանը նշանակել է իր օգնականի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Ղամբարյանին նշանակել վարչապետի օգնական», – ասված է որոշման մեջ: Նշենք, որ ավելի վաղ Ղամբարյանը զբաղեցրել է սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը, բայց, աշխատելով 6 ամիս, սեպտեմբերի 3-ին ազատվել է աշխատանքից։

    Սոցապ ծառայության նախկին պետը նշանակվել է Փաշինյանի օգնական
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ: Նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ մանկատան և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի շրջանակներում հուլիսի 23-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա մատակարարված սննդամթերքի տեսականին եղել է թերի և անորակ: Այսպես, հայտով…

    Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս
  • Հայաստանի Հանրապետությունում գործող 55 սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային բաժիններից շատերում, այդ թվում Երևանի բաժիններում, ընտանեկան նպաստների համար ֆինանսական հատկացումն արդեն արվել է, վճարումները կմեկնարկեն վաղը: Մյուս բոլոր շահառուները ընտանեկան նպաստը կստանան հաջորդ շաբաթվա ընթացքում: Նպաստների հատկացման ժամանակացույցում տեղ գտած ուշացումները պայմանավորված են, հիմնականում, տեխնիկական խնդիրներով: Բանն այն է, որ ֆինանսական մի շարք գործարքներ, այդ թվում…

    Շահառուների մի մասն ընտանեկան նպաստը կստանա արդեն վաղը, մյուս բոլորը՝ հաջորդ շաբաթվա ընթացքում
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Զարուհի Բաթոյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զարուհի Բաթոյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- ասված է հրամանագրում:

    Զարուհի Բաթոյանը վերանշանակվեց աշխատանքի և սոցապ նախարար
  • ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին և գործող չորս աշխատակցի` հափշտակություն կատարելու համար, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը: Նախնական քննության տվյալներով՝ աշխատակիցները 2013-2018 թվականների ընթացքում, հիշյալ տարածքային գործակալության համակարգչային բազայում, առանց քաղաքացիների գիտության, նրանց հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա նրանց…

    Վարդենիսի սոցապ գործակալության չորս աշխատակցի մեղադրանք է առաջադրվել