սուրբ աթոռի առաքելական նվիրակ
ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին։ Այս մասին հայտնել է ՀՀ նախագայի աշխատակազմը։ «Ողջույնների փոխանակումից հետո զրույց է ծավալվել Հայաստան-Սուրբ Աթոռ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շուրջ՝ վերահաստատելով Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ…
Ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Վատիկանի և Հայաստանի հարաբերություններին, զինված ուժերում հոգևոր ծառայությունների գործառույթներին և խնդիրներին, կրոնական ազատություններին և հոգևոր դաստիարակությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է բանակ-եկեղեցի կապի անհրաժեշտությունը և կանոնակարգված հարաբերությունների կառուցումը: