Սուրբ Աստվածամայր ԲԿ

  • Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն բաց ու բարդ վիրահատությունների համար նախատեսված գործիք է ստացել

    Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն բաց ու բարդ վիրահատությունների համար նախատեսված գործիք է ստացել

    Բժշկական նոր գործիքը՝ ռետրակտորը, Երեխաների փոխպատվաստման համաշխարհային հիմնադրամի (World Children’s Transplant Fund) նվերն է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջում: Մեկնարկել են Երևանի պատմություն գրքի եռալեզու տարբերակի վերահրատարակումը Երևանում՝ Թբիլիսիի օրեր, Թբիլիսիում՝ Երևանի․ Կախա Կալաձեի առաջարկը «Այն ոչ միայն փոխպատվաստման, այլև երկարատև, բաց ու բարդ վիրահատությունների համար է նախատեսված:…

  • 14-ամյա Նարեկի վիճակը կայուն է․ նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից

    14-ամյա Նարեկի վիճակը կայուն է․ նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից

    «Վարդենիսում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից: Եվս մի քանի օր կմնա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Տղան ուներ կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։ Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս էին եղել դաշտ հողագործական աշխատանքի:…

  • Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է ՝ շապիկին՝ Մոնթեն

    Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է ՝ շապիկին՝ Մոնթեն

    «Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է ՝ շապիկին՝ Մոնթեն: Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է: Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար: Փոխանցում ենք ամենը»։ Այս մասին Facebook-ի էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար…

  • Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է

    Ցավով հայտնում եմ, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը Facebook-ի էջում։ «Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ…

  • Ընդհանուր առմամբ 350-ով մահճակալային ֆոնդը ավելանում է վերջին ծավալումների արդյունքում

    Ընդհանուր առմամբ 350-ով մահճակալային ֆոնդը ավելանում է վերջին ծավալումների արդյունքում

    Այսօր պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ընթացքում, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ 350-ով կամ 15 տոկոսով մահճակալային ֆոնդը ավելանում է վերջին ծավալումների արդյունքում։ Նախարարը նշել է՝ որոշում է կայացվել հետևյալ բժշկական կենտրոնների ծավալման՝ Վեդիի ԲԿ-ն մոտ 100 մահճակալով, Սպիտակի ԲԿ-ն մոտ 100 մահճակալով, որոնց մեջ ներառված են նաև թթվածնաթերապիայի համար մահճակալներ, քանի որ…

  • Տեսանյութ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի վերակենդանացման բաժանմունքից

    Տեսանյութ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի վերակենդանացման բաժանմունքից

    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի վերակենդանացման բաժանմունքից: Հիշեցնենք, որ  մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 766 դեպք, 10 պացիենտ մահացել է: Ընդհանուր վարակվածների թիվը 13130 է: https://www.facebook.com/gevorg.simonyan.5249/videos/166875581533575    

  • Ոսկեվանում վիրավորում ստացած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

    Ոսկեվանում վիրավորում ստացած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

    «Սուրբ Աստվածամայր»  ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում: Երեխան հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր…

  • Սանավիացին շարունակում է կյանքեր փրկել

    Սանավիացին շարունակում է կյանքեր փրկել

    «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը իր Facebook-յան էջում գրել է. «Սանավիացին շարունակում է կյանքեր փրկել❗️ Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզից սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, ում մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն: Ըստ հարազատների նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի: Երեխան…

  • 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան սկսել է ինքնուրյուն շնչել. Դերձյան

    6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան սկսել է ինքնուրյուն շնչել. Դերձյան

    «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը իր ֆեյսբուքյան  էջում գրել է. «Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից երեկ ընկած 2.5 տարեկան տղայի մոտ քիչ, բայց դրական տեղաշարժ կա։ Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Այսօր արդեն երեխայի մոտ քիչ, բայց դրական…

  • Հաստատվել են այն ԲԿ-ները, որտեղ պետպատվերի շրջանակում կիրականացվեն չարորակ հիվանդությունների անվճար վիրահատությունները

    Հաստատվել են այն ԲԿ-ները, որտեղ պետպատվերի շրջանակում կիրականացվեն չարորակ հիվանդությունների անվճար վիրահատությունները

    Բժշկական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար: Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ  չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն ամբողջ բնակչության համար կլինի անվճար, քանի որ հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայությունների ցանկից: Գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ էին որոշակի փաստաթղթային ձևակերպումներ, ինչն արդեն իրականություն է: Այսուհետև չարորակ հիվանդությունների…

  • Հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով 184 հիվանդ

    Հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով 184 հիվանդ

    Հաշվի առնելով գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնը՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է Հայաստանում առկա իրավիճակը։ Նախարարի պաշտոնակտարին է ներկայացվել հունվարի 6-ի դրությամբ վիճակագրությունը, ըստ որի՝ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է շնչառական վարակներով 526 հիվանդ։ Տվյալ օրվա դրությամբ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով 184 հիվանդ։ Բոլորն ունեն առողջացման…