Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել
Հավատարիմ իր Տերունաշնորհ առաքելությանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր եկեղեցական աշխարհասփյուռ կառույցներով իր ջանքերն է բերելու ի նպաստ հայոց անկախ պետականության զորացման, մեր ժողովրդի խաղաղ, բարօր ու առաջընթաց կյանքի։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով։
Մայր Աթոռի կոչը՝ զերծ մնալ սադրանքներից և պահպանել հանդարտություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը զգաստության կոչ է անում՝ խուսափելու սադրանքներից և պահպանելու Եկեղեցու խաղաղությունը։
Եպիսկոպոսաց ժողովը դատապարտեց հակականոնական երևույթները
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած ժողովում դատապարտվեցին հակականոնական երևույթները՝ կոչ անելով հոգևորականներին պահպանել եկեղեցական միաբանությունը։
ՀՀ վարչապետը պատրաստվում է կրկին պառակտել հայ հանրությանը
«Առաջին Լրատվական» կայք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում է այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Նա նշել է, որ դա կանի այն ժամանակ, երբ իրեն «հոգևոր առումով բավականաչափ…
Նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Բերկրաշատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռի տարբեր…
Մայր Աթոռում Անկախության տոնի առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք
Վաղը՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության տոնն է։ Դրա առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հանրապետական մաղթանք։ Այն կկատարվի նաև թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նշվում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մաղթանքի արարողությունը կկայանա Սուրբ Գայանե վանքում՝ ժամը 10:30-ին։
Եկեղեցին նույնպես ընդունեց ընտրությունների արդյունքները
Հայաստանում 2021 թ․ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ։ «Աստծո ողորմածությամբ խորհրդարանական ընտրությունները, հակառակ նախընտրական լարվածությանը, սուր հակադրությունների և արձանագրված որոշ խախտումների, ունեցան համեմատաբար խաղաղ ընթացք և անցան առանց լուրջ միջադեպերի։ Եկեղեցու համար չափազանց կարևոր է, որ երկրի ղեկավարումն ստանձնող քաղաքական ուժը կարող լինի ապահովելու…
Մայր Աթոռը ՊՆ-ին ու Ստեփանակերտին էքսկավատորներ է նվիրաբերել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Facebook-ի էջում գրված է․ «Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ՀՀ Պաշտպանության նախարարությանը և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին նվիրաբերել է երկուական էքսկավատոր, որոնք գնվել են Գերմանիայի հայոց թեմի ջանքերով և Գերմանիայի Հալլե, Լայպցիգ և Համբուրգ քաղաքների հայկական համայնքների հանգանակած միջոցներով»։ https://www.facebook.com/holyetchmiadzin/posts/10157920898246408
Մայր Աթոռում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը. դուրս բերվեց Սուրբ Գեղարդը
Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը: Տոնի…
Մայր Աթոռի միջոցներից 500 հազար ԱՄՆ դոլար փոխանցվել է համահայկական հիմնադրամին
Հայաստանի համահայկական հիմնադրամի Facebook-ի էջում գրված է․ «Ի զորակցություն Արցախի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել 500.000 ԱՄՆ դոլար»։ https://www.facebook.com/HayastanAllArmenianFund/posts/3284128174967696?__cft__%5B0%5D=AZVoH_ZSB336zw4u0woXkp8nKm6-YyCNa3yFl0rj0CgE2htq8zyeAu7yBi0BBnR9aTFCMCbOLJ3TmpjLmSQO0JzufR6tUE8xjhtkaWyvfK4km6G5XKHxxwG8TRWkj8l5cPjIWgpfYk7gMo2eU6x5iZGTGq1UWwub2bwW5-pGjMlhG5Mmobh9QHPKunSSKN_5yho&__tn__=%2CO%2CP-R
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է տիար Էդուարդո Էօրնեկյանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիացինը լուսանկարներ է հրապարակել Facebook-ում և հայտնում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տիար Էդուարդո Էօրնեկյանին : «Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էօրնեկյանին։ Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բարերարին՝ ազգային և…
Այսօր Խաղողօրհնեք է
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման (խաղողօրհնեք) տոնը։ Սրա վերաբերյալ հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը, որը տեղադրում ենք ստորև․ «Այս տոնը տոնում ենք կիրակի օրը և ո՜չ մեկ այլ օր, ինչպես առաքյալներինը, մարգարեներինն ու մարտիրոսներինը, և այս օրն առավելապես ենք պատվում, որովհետև մեր Տեր ու Փրկիչ Հիսուս…
Հայոց Ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն Մայր Աթոռում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Facebook-ում գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել: Մայր Աթոռը հայտնում է, որ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Պատարագի սրբազան արարողություն է տեղի ունեցել Սուրբ Գայանե վանքում: Նրանք մասնավորապես գրել են. «Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի…
Սուրբ Էջմիածնում առնչվում ես հոգևոր Հայաստանին․ Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է հիմնանորոգված Վեհարանի, նորակառույց Ս. Հայրապետաց մատուռի և հանդիսությունների սրահի բացմանը: Արարողությունը տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Շուրջ մեկ դար առաջ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի մեկենասությամբ կառուցված վեհարանի համալիրը հիմնանորոգվել և բարեկարգվել է…












