Սուրբ խաչ
Այս տարի Խաչվերաց տոնը կնշվի սեպտեմբերի 11-ին Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից է, նվիրվածգերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայ Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: Այստեղից էլ…
Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ հայկական եկեղեցում մատուցված պատարագի վերաբերյալ հայտարարություններով է հանդես եկել մշակույթի ու զբոսաշրջության Վանի նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը: Աքթուղը նշել է, որ 7-րդ անգամ Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագին պատմական հայկական Աղթամար կղզի է այցելել 2480 զբոսաշրջիկ: Պատարագից հետո Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն անձամբ իր…
Վանի տեղական իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 8-ին Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը: Նախապատրաստություններին ծանոթանալու նպատակով նախօրեին կղզի են այցելել Վանի փոխնահանգապետ Ֆերհաթ Աթարը, Վանի Գևաշ (պատմ. Ոստան) շրջանի ղեկավար Մուրաթ Սեզերը, Մշակույթի ու զբոսաշրջության նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը և այլք:…
Ապշած ենք Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութից։ Հատկապես զարմանալի է այդպիսի արարք արձանագրել մի անձի կողմից, ով նախկինում վանահայրերի գիտությամբ ու արտոնությամբ Գեղարդավանքում խոնարհաբար կատարել է գմբեթի ու տանիքի մաքրման աշխատանքներ։ Վանորեից տեսչությանը հանձնարարվել է առավել զգոն լինել սրբավայրերի պահպանության և խնամքի ծառայության մեջ և հորդորվել…