Սուրբ Հարության տոն
Քրիստոսի Հարությունը մարդկային գոյության նորոգումն է․ Կաթողիկոսի պատգամը
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ներկայացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով։ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի և փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»։…
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին (տեսանյութ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին: Ճրագալույցի պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը:


