Սուրեն Գալստյան
Սուրեն Գալստյանն ազատվել է Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 28-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Սուրեն Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից»։ Գալստյանն այս պաշտոնին նշանակվել էր 2019-ի հունիսի 27-ին։
Ավագանու անդամներ Սուրեն Գալստյանի և Կարեն Անտաշյանի մանդատները տրվել են ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամներ Սուրեն Գալստյանը և Կարեն Անտաշյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: Քաղաքապետը նաև տեղեկացրեց՝ ԿԸՀ արձանագրություններով նրանց մանդատները տրվել են ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Դավիթ Զախարյանին և Կարինե Բաղդասարյանին:
Քաղաքապետի որոշմամբ` դադարեցվել են ավագանու անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Երևանի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են: «Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,- ասված է Հայկ Մարությանի որոշման մեջ:



