սպանությունների մակարդակ
«Հայաստանում 2018-ի սպանությունների մակարդակը ռեկորդային ցածր է ոչ միայն 1990 թվականից ի վեր», – Նիկոլ Փաշինյան
ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, սպանությունների թիվը ռեկորդային քիչ է ոչ միայն 1990 թվականից ի վեր։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքյան գրառմամբ։ «Երեկ մի փոքր ավելի խորացանք վիճակագրության մեջ և պարզվեց, որ Հայաստանում 2018-ի սպանությունների մակարդակը ռեկորդային ցածր է ոչ միայն 1990, այլև՝ 1980 թվականից ի վեր», – գրել է Փաշինյանը։

