սպիտակ տուն
Սպիտակ տան մեկնաբանությունը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնաթողության վերաբերյալ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը մի շարք հարցերի շուրջը տարբեր հայացքներ ունեն: Դեկտեմբերի 20-ին այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը Fox News հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնաթողությունը: Սանդերսն ասել Է, որ «նախագահը և նախարարը համաձայնել են, որ տարբեր կարծիքներ կունենան մի շարք հարցերի շուրջը,…
Թրամփը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարի անունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել Միք Մալվենիին. հայտնում է Вести-ն: Նա կփոխարինի Ջոն Քելլիին: Մալվենին ներկայումս զբաղեցնում է վարչական բյուջետային վարչության տնօրենի պաշտոնը: Նա կսկսի պաշտոնավարել հաջորդ տարվանից: «Մենք շարունակում ենք Ամերիկան ավելի լավը դարձնել»,- ասել է Թրամփը:
Թրամփը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում: Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը. հայտնում է РИА Новости-ն: Երկրների ղեկավարները նաև քննարկել են երկկողմ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:




