fbpx
Աշխարհ

Թրամփը որոշում կընդունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում է ընդունելու Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածության հարցով: Նրա խոսքով՝ տեղեկությունները, թե այդ պաշտոնը զբաղեցնելու է ԱՄՆ փոխնախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Նիկ Այերսը, տարածել են «ստախոս լրատվամիջոցները»: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով ԱՄՆ նախագահի Twitter-ի գրառումը:

«Ես հիմա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածուների ընտրության գործընթացի մեջ եմ և խոսում եմ մի քանի իսկապես հրաշալի մարդկանց հետ…Ես շուտով որոշում կընդունեմ», – հայտարարել է նա:

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ Թրամփն Այերսի հետ քննարկում է այդ պաշտոնին նրա նշանակումը, որպեսզի նա այն զբաղեցնի նվազագույնը 2 տարի, սակայն Այերսը ընտանեկան պատճառներով չի կարողացել խոստանալ, որ կընդունի նման երկարաժամկետ առաջարկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ