սպորտի և երիտասարդության նախարարություն
1 տարով տարկետում կտրվի Հայաստանի ազգային հավաքականի 13 ֆուտբոլիստի
Կառավարությանն այսօրվա որոշումներից մեկով սահմանվեց, որ ձմեռային զորակոչից տարկետում է տրվելու 13 ֆուտբոլիստի։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը բացատրեց, որ նրանք այն ֆուտբոլիստներն են, որոնք մասնակցելու են մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։
Կառավարության կայացրած որոշման շնորհիվ կտնտեսվի 29 միլիոնից ավելի դրամ
ՀՀ կառավարությունը Տելեգրամի իր պաշտոնական էջում գրում է․ Կառավարության որոշմամբ կլուծարվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնը: Կենտրոնի գործառույթները կիրականացնի նախարարությունը: Արդյունքում կտնտեսվի 29 մլն 569 հազար դրամ, որը պետբյուջեից տարեկան հատկացվել է 17հաստիքային միավոր ունեցող կենտրոնին:


