սպորտներ
Թուրինի «Յուվենտուսի» 34-ամյա ունիվերսալ ֆուտբոլիստ Խուան Կուադրադոն հնարավոր է կարիերան շարունակել «Ռոմայում»։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։ Ըստ աղբյուրի՝ նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Մասնագետը կոլումբացու միջոցով մտադիր է ուժեղացնել կազմը:
Արգենտինայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի աջ վինգեր Անխել դի Մարիան սպասում է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջարկին: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրը հայտնում է, որ Անխելը ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական գրանդում:
«Ռոմայի» 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա օրերին պաշտոնապես կդառնա Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ինսայդերը նշում է, որ կողմերը կկնքեն 2 տարվա պայմանագիր: 33-ամյա հայ ֆուտբոլիստը միլանյան գրանդ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:
Ժոզե Մոուրինյուն, ով մարզում է «Ռոման», գովել է իր հայրենակից Ռաֆայել Լեաուին։ Նա կարծում է, որ Լեաուն իդեալական է «Միլանի» համար, ինչպես նաև նշել է նրա հիմնական խաղային որակները։ «Նա շքեղ խաղացող է․․․ Իսկ «Միլանը» նրա համար կատարյալ ակումբ է: Քանի՞ հաղթանակ է նա բերել իր ակումբին: Նա հիանալի կերպով անցնում է խիտ, խորքից խաղացող…
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն սկսում է իր ճանապարհորդությունը Վալյադոլիդից դեպի Սանտյագո դե Կոմպոստելա` հեծանիվով։ Ռոնալդոն` ում պատկանում է «Վալյադոլիդի» բաժնետոմսերի 51%-ը, կանցնի 450 կիլոմետր: «Ես խոստացել էի, որ կանցնեմ սուրբ Հակոբոսի ճանապարհով, եթե վերադառնանք Լա Լիգա: Քանի որ ես չեմ կարող վազել, ես դա կանեմ հեծանիվով: Հիանալի կլինի։ Գիտեմ, որ դժվար կլինի, բայց տպավորությունները կլինեն…
Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Էստոնիայի ընտրանուն։ Հանդիպումը կայացել է իսպանական Պամպլոնայում և ավարտվել 5։0 հաշվով: Բոլոր հինգ գոլերն էլ խփեց Լիոնել Մեսսին, ով չորս անգամ աչքի ընկավ խաղից և իրացրեց մեկ 11 մետրանոց: ՊՍԺ-ի հարձակվողի համար այս պենտա-տրիկը երկրորդն է իր կարիերայում. վերջին անգամ նա 5 գոլ է խփել Լևերկուզենի «Բայերի» հետ խաղում՝…