սպորտներ

  • «ՖԱ Վեսթ Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել  Գագիկ Սիմոնյանը։ Գլխավոր մարզիչը շեշտել է, որ թիմը պայքարելու է 1-ին խմբի չեմպիոնության համար, և իր ներուժը դնելու է որակյալ և գեղեցիկ խաղ ցույց տալու վրա: Թիմը նաև խթանելու է երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացը հայկական ֆուտբոլում։ «Վեսթ Արմենիան» գալիք մրցաշրջանում հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:

    Վեսթ Արմենիայի նոր գլխավոր մարզիչն է Գագիկ Սիմոնյանը
  • Ռահիմ Ստերլինգը հեռացել է «Մանչեսթեր Սիթիից»։ Նա իր սոցիալական ցանցերում հրաժեշտ է տվել ակումբին. «Ես Մանչեսթեր եմ եկել 20 տարեկանում։ Այսօր ես հեռանում եմ որպես տղամարդ»,- գրել է անգլիացին։ Ստերլինգը կտեղափոխվի «Չելսի»։

    Ստերլինգը հեռացել է Մանչեսթեր Սիթիից
  • Ամստերդամի «Այաքսի» և Արգենտինայի հավաքականի 24-ամյա կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսը կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը: Նշվում է, որ Ամստերդամի թիմը կընդունի անգլիական գրանդի առաջարկը, քանի որ հասկանում է տեղափոխությունն անխուսափելի է:  

    Արգենտինայի հավաքականի պաշտպանը կտեղափոխվի Մանչեսթեր Յունայթեդ
  • «Բարսելոնան» «Լիդսի» վինգեր Ռաֆինյայի հետ պայմանագիր է կնքել։ Հայտնել է ակումբը։ Ամեն ինչ պարզ կլինի այն ժամանակ, երբ 25-ամյա բրազիլացին բուժզննում կանցնի կատալոնական ակումբում։  

    Բարսելոնան Լիդսի վինգերի հետ պայմանագիր է կնքել
  • «Ռեջինան» հայտնել է Ֆիլիպո Ինձագիի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ 48-ամյա իտալացին երեք տարվա պայմանագիր է կնքել Բ Սերիայի ակումբի հետ։ Նախորդ մրցաշրջանում «Ռեջինան» մրցաշարում զբաղեցրել է 14-րդ տեղը։ Ինձագիի վերջին աշխատավայրը եղել է «Բրեշիան», որը նա գլխավորել է անցած մրցաշրջանում:  

    Ինձագին՝ գլխավոր մարզչի պաշտոնում
  • Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Մարիո Խիլը կարիերան կշարունակի «Լացիոյում»։ Հռոմեակամ ակումբը հայտարարել է 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու մասին։ Ինչպես տեղեկացնում է Transfermarkt-ը, «Լացիոն» իսպանացու համար Մադրիդի «Ռեալին» վճարել է 6 միլիոն եվրո և ֆուտբոլիստի հետ կնքել 5 տարվա պայմանագիր:  

    Մարիո Խիլը Ռեալից տեղափոխվել է Ա Սերիա
  • Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հեռացել է ակումբից: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ չեղարկել է պայմանագիրը մարզիչ Իգոր Պիկուշչակի հետ։ Իգոր Պիկուշչակը «Նոա»-ին միացել է 2022-ի մարտին, նրա օրոք թիմը անցկացրել է 7 հանդիպում Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրանում՝ տանելով 2 հաղթանակ, կրելով 2 պարտություն և…

    Նոա-ի գլխավոր մարզիչը հեռացել է ակումբից
  • Ըստ ֆրանսիական LeParisien-ի՝ ՊՍԺ-ն բանակցություններում հրաժարվել է Ռոնալդուի ծառայություններից։ Ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը փորձել է Ռոնալդուի ծառայություններն առաջարկել փարիզյան ակումբին։ ՊՍԺ-ն կարծում է, որ նման տրանսֆերն իմաստ չունի։ Հարձակման գծում մրցակցությունը շատ բարձր է նույնիսկ առանց Ռոնալդուի: Այս պահին Ռոնալդուի հեռանկարներն այնքան էլ պարզ չեն: «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է, որ պորտուգալացին չի վաճառվում, սակայն, ինքը՝…

    ՊԱԺ-ն հրաժարվել է Ռոնալդուի ծառայություններից
  • «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին հնարավոր է «Չելսի» տեղափոխվի: Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, Կուլիբալին համաձայնության է եկել լոնդոնյան ակումբի հետ անձնական պայմանագրի շուրջ։ Պայմանագիրը կտևի մինչև 2025 թվականը։ Պաշտպանը մեկ մրցաշրջանում կստանա 8 միլիոն եվրո աշխատավարձ։ Սպասվում է, որ գործարքը կավարտվի առաջիկա օրերին: «Չելսին» պաշտոնական առաջարկ է պատրաստում «Նապոլիի» համար։

    ԱՊԼ է տեղափոխվել Կուլիբալին
  • Իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոն ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրան։ Կիսապաշտպանը հույս ունի նոր աշխատանքային պայմանագիր կնքել Արքայական ակումբի հետ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։

    Ասենսիոն չի ցանկանում լքել Ռեալը
  • Անգլիացի կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկան կարող է Մառախլապատ Ալբիոնը փոխել Պիրենեյներով: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնան» նույնպես հետաքրքրված է խաղացողով։ Կիսապաշտպանի աշխատանքային պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։

    Անգլիացի կիսապաշտպանը հայտնվել է Բարսելոնայի դիտակետում
  • «Էյբարը» «Բարսելոնայի» կիսապաշտպան Մատեուշ Պերեյրայի հետ պայմանագիր է կնքել։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թվականի ամառ, իսկ տրանսֆերի գումարը չի նշվել։

    Բարսելոնայի կիսապաշտպանը պայմանագիր է կնքել Էյբարի հետ
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընտրել է «Ինտեր»-ում իր խաղաշապիկի համարը: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայ կիսապաշտպանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:

    Մխիթարյանն ընտրել է Ինտերում իր խաղաշապիկի համարը
  • Մարիո Բալոտելին իր սոցիալական ցանցերում ակնարկել է, որ հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Լա Լիգայում։ Հարձակվողը հրապարակել է Իսպանիայի դրոշը, ֆուտբոլի գնդակը և իր անունը, որին հաջորդել է հարցական նշան։ Բալոտելին հարցում է թողել երկրպագուների համար, թե արդյոք նրանք կցանկանա՞ն նրան տեսնել Լա Լիգայում: Երկրպագուների 85%-ը կողմ է եղել Մարիոյին Իսպանիայի առաջնություն տեղափոխելու գաղափարին, իսկ…

    Մարիո Բալոտելին հանդես կգա Լա Լիգայում
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան և ավագ Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է նոր ակումբ: Կիպրոսի «Անորտոսիս» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ազգային թիմի պաշտպանին: Հարոյանը ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հուլիսի 4-ին հեռացել էր իսպանական «Կադիս»-ից: Պայմանագիրը խզվել էր ֆուտբոլիստի և ակումբի փոխադարձ համաձայնությամբ: Հարոյանը «Կադիս»-ի…

    Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է Անորտոսիս