սպորտ
Ռումյան Հովսեփյանը մասնակցել է Արդա-ԲԿՄԱ հանդիպմանը
Բուլղարիայի առաջնության 19-րդ տուրում տեղի է ունեցել «Արդա»-«ԲԿՄԱ» հադիպումը: Ֆուտբոլային խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Նշենք, որ «Արդան» 27 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները
Այսօր ավարտվել է IFA (International federation armwrestling) վարկածով բազկամարտի, հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին և հաղթանակներ ունեցան նաև ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները : Այս մասին ՀՀ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ այսօր ավարտվեց IFA (International federation armwrestling) վարկածով բազկամարտի, հաշմանդամություն ունեցող մարզիկների…
«Արսենալը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆում է
«Արսենալը» չկարողացավ հաղթել Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի 4-րդ տուրում, բայց փլեյ-օֆի ուղեգիր ձեռք բերեց: Երեկ՝ նոյեմբերի 8-ին, «Սպորտինի» դեմ խաղում գոլեր չեղան: Հանդիպման առաջին կեսում ցավալի դեպք գրանցվեց լոնդոնցիների համար: Լուրջ վնասվածք ստացավ հարձակվող Դենի Ուելբեքը: Նրան տեւական ժամանակ օգնություն ցույց տալուց հետո պատգարակով դուրս հանեցին խաղադաշտից: ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային…