ստացիոնար հսկողություն
Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել
Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը հայտնում է, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այսպահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 895 դեպք: Ապաքինվել է ևս 2 պացիենտ, ապաքինվածների թիվը կազմում է 741: Կորոնավիրուսի հետևանքով երկրում մինչ օրս մահացել է 14 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 2855 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 264-ը:

