Ստեփանակերտ

  • Ստեփանակերտի գազալցակայանները ժամը 00։00-08։00-ը կվերսկսեն իրենց աշխատանքը. Արցախի տեղեկատվական շտաբ

    Ստեփանակերտի գազալցակայանները ժամը 00։00-08։00-ը կվերսկսեն իրենց աշխատանքը. Արցախի տեղեկատվական շտաբ

    Ստեփանակերտի գազալցակայաններն այսօր՝ ժամը 00։00-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև առավոտյան 08։00-ը, որից հետո կդադարեցվի աշխատանքները՝ պայմանավորված գազամատակարարման մասնակի մատակարարմամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

  • Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում. Արցախի ԱԱԾ

    Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում. Արցախի ԱԱԾ

    Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն:…

  • Շվեյցարիայի Սենատի հանձնաժողովը կդիմի Կառավարությանը՝ Երևանի և Ստեփանակերտի միջև օդային կապ կազմակերպելու հարցով

    Շվեյցարիայի Սենատի հանձնաժողովը կդիմի Կառավարությանը՝ Երևանի և Ստեփանակերտի միջև օդային կապ կազմակերպելու հարցով

    Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի Կանտոնների խորհրդի (Վերին պալատ, Սենատ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մտահոգված լինելով հումանիտար իրավիճակով և միջազգային իրավունքի խախտումներով, որոշել է նամակ հղել Դաշնային խորհրդին (Շվեյցարիայի կառավարությանը)՝ տեղեկացնելով, որ դատապարտում է միջազգային իրավունքի խախտումները, որոնց հանգեցրել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքի շրջափակումը։ Հանձնաժողովը խնդրում է Կառավարությանը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության…

  • Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա է շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն

    Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա է շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն

    Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից տեղեկացնում են, որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները. շաքարավազ ձեթ մակարոնեղեն Տեղեկացնում են նաև, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9֊ին։ Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին ,որտեղ դեռևս առաքում չի կատարվել ` նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։ Հրուշակեղենի արտադրամասերին…

  • Արցախցի ցուցարարները գիշերը մնացել են Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում

    Արցախցի ցուցարարները գիշերը մնացել են Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում

    ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ հանդիպելու պահանջով արցախցի ցուցարարները գիշերը մնացել են Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում: Առավոտյան ցուցարարներից մի խումբ վերադարձել է Ստեփանակերտ և ակտիվիստ Տիգրան Պետրոսյանի կոչով հայտարարել, որ Արցախի խորհրդարանի պատգամավորները միանան իրենց ու պահանջեն խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպում: Այնուհետև ակտիվիստները պարզել են, որ Վոլկովն Արցախի կառավարության շենքում է, բայց բակում…

  • Արդեն երրորդ շաբաթն է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Deutsche Welle-ի անդրադարձը

    Արդեն երրորդ շաբաթն է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Deutsche Welle-ի անդրադարձը

    Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը լրատվական հաղորդման շրջանակում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Նյութում նշվում է, որ արդեն երրորդ շաբաթն է, ինչ Արցախը շրջափակման մեջ է. Հայաստանին կապող միակ ճանապարհը փակել են ադրբեջանցի «էկոակտիվիստները»: «Ամանորի նախօրեին դատարկ են խանութները և սննդամթերքի շուկաները: Ստեփանակերտի դեղատներում սպառվում են կենսական նշանակության դեղորայքը և հիգիենայի…

  • Ստեփանակերտի մի քանի հասցեներում գազամատակարարումը վաղը ժամանակավորապես կդադարեցվի

    Ստեփանակերտի մի քանի հասցեներում գազամատակարարումը վաղը ժամանակավորապես կդադարեցվի

    «Արցախգազ» ՓԲԸ-ն իրազեկում է այն մասին, որ սույն թվականի դեկտեմբերի 27-ին ժամը 9:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածը նոր բաժանորդի միացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի մի քանի հասցեների բնակիչ բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը։ Գազամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցեներում՝ Տիգրան Մեծի սեփական տներ, Թումանյան 98, 2, 7, 17 և սեփական տներ, Թամանյան, Թորգոմի, Չարենցի, Ս. Դավթի 20-50 զույգ,…

  • Միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են Ստեփանակերտում կայացած հանրահավաքին

    Միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են Ստեփանակերտում կայացած հանրահավաքին

    Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքը հայտնվել է միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հանրահավաքի մասին գրել է Agence France Presse (AFP) գործակալության թղթակիցը: Հոդվածը տարածել են France 24, Digital Journal, Channel News Asia, RFI լրատվամիջոցները: Հոդվածի հեղինակը հակիրճ ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակը, ինչպես…

  • ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Ստեփանակերտի հիվանդանոցից մեկ պացիենտ տեղափոխվել է Հայաստան

    ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Ստեփանակերտի հիվանդանոցից մեկ պացիենտ տեղափոխվել է Հայաստան

    Ստեփանակերտի հիվանդանոցից ծանր վիճակում գտնվող մեկ պացիենտ Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի չեզոք միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը:

  • Մի խումբ ադրբեջանցիներ այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. Արցախի տեղեկատվական շտաբ

    Մի խումբ ադրբեջանցիներ այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. Արցախի տեղեկատվական շտաբ

    Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝…

  • Մախաչկալայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Ստեփանակերտում

    Մախաչկալայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Ստեփանակերտում

    Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Մախաչկալայից 99 կմ հարավ-արևմուտք գրանցվել է երկրաշարժ: 5․6 մագնիտուդով երկրաշարժի ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում և Արցախում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Այն զգացվել…

  • Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

    Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

    Սեպտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից հայտնում են, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում հայտարարվում է լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: «Խնդրում ենք…

  • Ստեփանակերտում կրկին հավաք է անցկացվում

    Ստեփանակերտում կրկին հավաք է անցկացվում

    Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 15–ին, կրկին հավաք է անցկացվում։ «Երեկ Մայր Հայաստանում իրադարձություններ տեղի ունեցան, որից հետո խիստ անհրաժեշտություն առաջացավ, որ Արցախի ժողովուրդը հավաքվի։ Պահն օրհասական է, մենք պետք է մեր ձայնը հասանելի դարձնենք ամբողջ աշխարհի հանրությանը։ Արցախցին իր իրավունքների համար պայքարելու է, ժողովուրդը պայքարի է դուրս եկել»,– Վերածննդի հրապարակում քիչ առաջ հայտարարեց Տիգրան…

  • Արցախի Հանրապետությունը 31 տարեկան է

    Արցախի Հանրապետությունը 31 տարեկան է

    Արցախի Հանրապետության 31-րդ տարեդարձի օրը Ստեփանակերտում նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունները հայտարարել են քայլերթ և հանրահավաք անցկացնելու մասին։ Սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցևոյ) բոլոր քաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը հրավիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00-ին Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը:

  • Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ

    Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ

    Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: 2022թ. օգոստոսի 25-ին ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում` «Պլատոչնի» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր,…