Ստեփանավանի Դենդրոպարկ
«Անձնական և աշխատանքային տարբեր խողովակներով ինձ և շրջակա միջավայրի նախարարությանը գրեթե ամեն օր գրում են բազմաթիվ նամակներ, որոնց կցված են բնության հատուկ պահպանվող և անտառածածկ տարածքների աղտոտման, բնության հուշարձաններում կարմիրգրքյան բուսատեսակներ վնասելու լուսանկարներ: Իմ հանձնարարությամբ այսօր շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն…