ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստացել է, որ իր նախագահությամբ Մյունխենի անվտանգության համաժողովը (MSC) հարթակ կլինի տարբեր տեսակետների արտահայտման համար և հանդիպման վայր տարբեր երկրների ներկայացուցիչների համար։ Այս մասին Ստոլտենբերգն ասել է Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ «Որպես նախագահ, ես կցանկանայի փորձել նպաստել համաժողովի առաքելությանը խաղաղություն երկխոսության միջոցով»,-ասել է Ստոլտենբերգը՝ նշելով, որ ինքը կզբաղեցնի ֆորումի…
Ուկրաինայում երկարաժամկետ հեռանկարում խաղաղություն չի լինի, քանի դեռ Կիևը չի դարձել ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Foreign Policy շաբաթաթերթին տված առցանց հարցազրույցում, որը հեռարձակվել է պարբերականի կայքում։ «Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայում խաղաղություն չի կարող լինել առանց այն բանի, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի մաս», – ասել է նա: Ստոլտենբերգը նաև նշել…
ՆԱՏՕ-ն կարող է ավելին անել Ուկրաինային զինելու համար, որպեսզի փորձի կանխել 2022 թվականից ռուսական ներխուժումը, գերմանական FAS շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։ «Այժմ մենք ռազմական նյութեր ենք տրամադրում պատերազմի համար, այնուհետև կարող ենք ռազմական նյութեր տրամադրել՝ պատերազմը կանխելու համար»,-շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը մատնանշել է պատերազմի մեկնարկից առաջ…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ոչ ոք չի խոստացել՝ առաջիկա 10 տարվա ընթացքում Ուկրաինան կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է CBS-ի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա 10, այլ ոչ թե 2 կամ 3 տարուց։ «Ոչ ոք չի ասել՝ հենց 10 տարուց,…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Ուկրաինան առաջիկա 10 տարվա ընթացքում կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Այս մասին նա հայտարարել է dpa գործակալությանը տված հարցազրույցում, որից հատվածներ հրապարակվել են ուրբաթ՝ հուլիսի 5-ին։ Բացի այդ, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը կանցկացվի հուլիսի 9-11-ը, Ստոլտենբերգը կոչ է արել մեծացնել Կիևին ռազմական օգնությունը։ Որքան ուժեղ լինի…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 27-ին դաշինքի կենտրոնակայանում կընդունի Վլադիմիր Զելենսկիին` ԵՄ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել կատարած նրա այցի ժամանակ: Այս մասին հաղորդել են Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունում։ «Հինգշաբթի օրը՝ հունիսի 27-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում գտնվող կենտրոնակայանում կընդունի Վլադիմիր Զելենսկիին»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է նաև, որ նախնական…
ՆԱՏՕ-ն մոտ է նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը համաձայնեցնելուն։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Օրբանի այսօրվա հայտարարությունից հետո ակնհայտ է, որ դաշինքն ավելի մոտ է նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ վերջնական համաձայնությանը: Կարծում եմ, սա լավ նորություն է: Մարկ Ռյուտեն շատ ուժեղ թեկնածու…
Վերջին երկու տարիների ընթացքում եվրոպական երկրների պաշտպանական ծախսերի երկու երրորդն ուղղվել է ԱՄՆ-ից ստացված նոր պատվերների համար վճարելուն, դրանց ընդհանուր ծավալը հասել է 140 միլիարդ դոլարի: Այդ մասին այսօր Բրյուսելում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար ղեկավար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով, հիմա ՆԱՏՕ-ի 20-ից ավելի երկրներ ծախսում են իրենց պետական բյուջեների ավելի քան 2 տոկոսը…
ՆԱՏՕ-ն մտադիր է ստանձնել Ուկրաինային ԱՄՆ-ից զենքի մատակարարումների համակարգումը, չորեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։ «Ակնկալում եմ, որ նախարարները կհաստատեն ՆԱՏՕ-ի ծրագիրը՝ ղեկավարելու Ուկրաինայի անվտանգության աջակցության և ուսուցման համակարգումը», – ըստ Reuters-ի՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպումից առաջ հայտարարել է Ստոլտենբերգը: Նա հավելել է, որ դա Վաշինգտոնի գագաթնաժողովում Ուկրաինայի համար փաթեթի առանցքային տարրն…
Ուկրաինան, համաձայն միջազգային իրավունքի, կարող է հարվածել Ռուսաստանում օրինական ռազմական թիրախներին՝ դա անելով սեփական պաշտպանության համար: Այդ մասին այսօր Ստոկհոլմում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի հետ համատեղ ասուլիսում: Ստոլտենբերգն ընդգծել է, որ ինքնապաշտպանությունը ներառում է նաև «հարձակվող կողմի՝ ագրեսորի տարածքում օրինական ռազմական…
Ուկրաինան դեռ կարող է հաղթել, բայց միայն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների շարունակական և հուսալի աջակցությամբ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պրահայում դաշինքի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ։ «Ուկրաինան շարունակում է խիզախորեն պայքարել, սակայն նրա առջև ծառացած մարտահրավերներն ավելի մեծ են ու աճող: Ուկրաինան դեռ կարող է հաղթել, բայց միայն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների շարունակական և հուսալի…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ուկրաինային զենք մատակարարող դաշնակիցներին կոչ է արել վերացնել Ռուսաստանում ռազմական օբյեկտներին հարվածելու արգելքը: Բրիտանական The Economist ամսագրի հետ հարցազրույցում նա նշել է, որ «Դա հատկապես արդիական է հիմա, «երբ Խարկովի տարածքում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, և Ուկրաինային այդ զենքերը Ռուսաստանի տարածքում օրինական ռազմական թիրախների դեմ օգտագործելու հնարավորությունից զրկելը դժվարացնում…
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի համոզմամբ՝ դաշինքը պետք է՝ «փոխի Ուկրաինային հատկացվող օգնության դինամիկան»։ Ստոլտենբերգն այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների՝ այսօր Բրյուսելում մեկնարկած հավաքի մեկնարկին։ «Մենք պետք է ապահովենք անվտանգության ասպարեզում Ուկրաինային երկարաժամկետ վստահելի և կանխատեսելի օժանդակության տրամադրումը։ Դա հնարավորություն կտա առավելապես հիմնվել ՆԱՏՕ-ի երկարամյա պարտավորությունների և այլ ոչ թե կամավոր հանգանակությունների…
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է առաջիկայում մեկնել Վրաստան: «Ես մի քանի անգամ եղել եմ Վրաստանում և մոտ ապագայում կրկին կմեկնեմ՝ մեր գործընկերությունն է՛լ ավելի ամրապնդելու համար: Վրաստանին ուղղված իմ ուղերձը բարեփոխումներն են, ինչը, իհարկե, կարևոր է: ՆԱՏՕ-ն հիմնված է արժեքների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, և կարևոր է, որ Վրաստանը համապատասխանի այդ չափանիշներին եվրատլանտյան…
Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթի Ուկրաինայի հակամարտությունում, ապա վտանգ կա, որ նա կրկին «ուժ կկիրառի»։ Այսպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Այս կրիտիկական պահին Ուկրաինային ավելի շատ ֆինանսավորում է անհրաժեշտ։ Որովհետև եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, իրական ռիսկ կա, որ նա նորից ուժ կկիրառի»,- ասել է Ստոլտենբերգը։