fbpx
Աշխարհ

Հարկավոր է փոխել Ուկրաինային հատկացվող օգնության դինամիկան. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի համոզմամբ՝ դաշինքը պետք է՝ «փոխի Ուկրաինային հատկացվող օգնության դինամիկան»։ Ստոլտենբերգն այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների՝ այսօր Բրյուսելում մեկնարկած հավաքի մեկնարկին։

«Մենք պետք է ապահովենք անվտանգության ասպարեզում Ուկրաինային երկարաժամկետ վստահելի և կանխատեսելի օժանդակության տրամադրումը։ Դա հնարավորություն կտա առավելապես հիմնվել ՆԱՏՕ-ի երկարամյա պարտավորությունների և այլ ոչ թե կամավոր հանգանակությունների կամ կարճաժամկետ խոստումների վրա», – հայտարարել է Ստոլտենբերգը։

Reuters-ի տեղեկություններով՝ դաշինքի անդամները առաջիկա երկու օրերին քննարկելու են Ուկրաինային շուրջ 100 միլիոն եվրոյի ուղղակի երկարաժամկետ աջակցության հիմնադրամի ստեղծման հարցը։

«Նման մեխանիզմի գոյությունը կարող է ապահովագրել Ուկրաինային հատկացվող օգնությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակի անցանկալի հետևանքներից», – գործակալությանն են փոխանցել ՆԱՏՕ-ին մոտ կանգնած աղբյուրները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ