ստորաբաժանում

  • Կայացել է Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

    Կայացել է Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

    Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: «Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքի հետ կապված մի շարք հարցեր, որոնք կյանքի են կոչվում ոստիկանություն – համայնքներ – բուժհաստատություններ…

  • ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

    ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

    2021 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը հավաքակայանում ծանոթացել է զորակոչի հետ կապված ընթացիկ աշխատանքներին, եղել է զորակոչիկների դիմավորման և ընդունման կետում, հետևել վիճակահանության ընթացքին, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը։…

  • Թուրքիան և Ադրբեջանը Կարսում զորավարժություններ կանցկացնեն

    Թուրքիան և Ադրբեջանը Կարսում զորավարժություններ կանցկացնեն

    Փետրվարի 1-2-ը Թուրքիան Կարսում կանցկացնի զորավարժություններ, որին կմասնակցեն նաև ադրբեջանական զորքերը: «Զորավարժություններում, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի Զինված ուժերը, գործարկվեն տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարների խմբեր, հատուկջոկատայինների հրամանատարության անձնական կազմը, հաջուկջոկատայիններ և ուղղաթիռներ»: Նշվում է, որ զորավարժությունների նպատակը ապահովել համատեղ համագործակցությունը, ստուգել սպառազինության և տրանսպորտային միջոցների աշխատունակությունը: Այս մասին հայտնել է Haberturk թուրքական պարբերականը:

  • 4-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

    4-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 4-րդ զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկի հետ հունվարի 11-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Ստուգվել են տեղանքում կողմնորոշման և քողարկման հմտությունները, զինծառայողների մասնագիտական պատրաստվածության աստիճանը: Անձնակազմը ցուցաբերել է մասնագիտական բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները:

  • ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի 2 ուղղաթիռ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի 2 ուղղաթիռ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ ՊՆ խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրված է․ «Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից արևելյան ուղղությամբ Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ»։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3282825145086956?__cft__%5B0%5D=AZXRvm6TyKHxmPHrA9XMczOpx1zuSwx489BkbkZymS6IeDWWJHns5yr_Z_vZkewzYQEBb-goAvvzE9dNqyMdg0J5pDz-qxfHSZts13FcCRVZ46QNTsXQR9GFfEbFzHPAh9apOaOEI5QghmSaq6DPXHlV&__tn__=%2CO%2CP-R

  • Մարտավարամասնագիտական պարապմունք բանակում

    Մարտավարամասնագիտական պարապմունք բանակում

    4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մարտավարական դաշտում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է ականների տեղադրման և ականազերծման գործնական պարապմունք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ստուգվել են հետախույզների՝ մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, դաշտային վարժվածությունն ու ֆիզիկական դիմացկունությունը:

  • Հայկական ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է ադրբեջանական ԱԹՍ. ՊՆ խոսնակ

    Հայկական ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է ադրբեջանական ԱԹՍ. ՊՆ խոսնակ

    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3050402571662549

  • Ստորաբաժանումներ այցելել դիմակներով․ ոստիկանություն

    Ստորաբաժանումներ այցելել դիմակներով․ ոստիկանություն

    Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Ոստիկանությունից քաղաքացիներին կոչ են անում ոստիկանության ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։ Ինչպես նաև խորհուրդ է տրվում առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ հնարավորության դեպքում ոստիկանության ստորաբաժանումներ դիմել առցանց եղանակով։

  • Մասնագիտական վարժանքներ՝ ՀՕՊ ստորաբաժանումներում

    Մասնագիտական վարժանքներ՝ ՀՕՊ ստորաբաժանումներում

    5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ: Կազմակերպվել և իրականացվել են պայմանական հակառակորդի օդուժի հայտնաբերման, կոորդինատների ճշգրտման, տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության կազմակերպման համատեղ գործողություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում շփման գծում լարված իրավիճակի մասին

    Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում շփման գծում լարված իրավիճակի մասին

    Արցախի Հանրապետության  ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է․ «Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները <<Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի>>, հերթական ապատեղեկատվություն է: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ…

  • Լուծարվել են քրեական հետախուզության և 6-րդ գլխավոր վարչությունները

    Լուծարվել են քրեական հետախուզության և 6-րդ գլխավոր վարչությունները

    Հունվարի 8-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգյանը հրամաններ է ստորագրել: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ա. Սարգսյանի հրամանով լուծարվել են ոստիկանության քրեական հետախուզության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունները։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ նշված գլխավոր վարչությունները վերամիավորվել են՝ դառնալով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և վարչության պետ…

  • ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը մասնակցում է «Փոխգործակցություն-2019» համատեղ զորավարժությանը

    ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը մասնակցում է «Փոխգործակցություն-2019» համատեղ զորավարժությանը

    ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2019» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությանը և նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը: «Փոխգործակցություն-2019» համատեղ զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Հատուկ նշանակության ստորաբաժանումը կատարել է առաջադրված խնդիրը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Հատուկ նշանակության ստորաբաժանումը կատարել է առաջադրված խնդիրը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    ՀՀ ԶՈւ hատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկը ռազմավարական զորավարժության շրջանակում ստացել էր առաջադրանք` հայտնաբերել պայմանական հակառակորդի հրամանատարական կետը և ոչնչացնել այն, շարքից հանելով նաև մարտական տեխնիկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Համալիր մարզումներ ՀՕՊ ստորաբաժանումում

    Համալիր մարզումներ ՀՕՊ ստորաբաժանումում

    Ապրիլի 22-ին 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ: Մարզումների ընթացքում, գործնական պարապմունքների ձևաչափով, ստուգվել են մարտական առաջադրանքների կատարման, մասնավորապես՝ նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական խոցման ժամանակ անձնակազմի մասնագիտական գործողությունները: