fbpx
Մարզեր

Կայացել է Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:

«Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:

Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքի հետ կապված մի շարք հարցեր, որոնք կյանքի են կոչվում ոստիկանություն – համայնքներ – բուժհաստատություններ -ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման միջև իրականացվող համագործակցության շրջանակներում:

Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից մարզային զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական ուսումնական հաստատություններում:

Ուսումնասիրվեցին նաև օրենքով սահմանված կարգով տարկետման ենթակա այն զորակոչային տարիքի երիտասարդների փաստաթղթերը, որոնց եղբայրները վերջին տարիների ընթացքում զոհվել են Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս: Կայացվեց որոշում՝ նշված գործընթացին ընթացք տալ օրենքով սահմանված կարգով:

Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ 2021 թվականի ամառային զորակոչի հետ կապված աշխատանքները առանց բացթողումների իրականացնելու ուղղությամբ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ