ստորագրահավաք
Իջևանում հանրային դեմքերը ստորագրահավաք են կազմակերպել՝ վերջին դեպքերի հետ կապված
Լրագրող Գագիկ Աղբալյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Իջևանի դեպքերին. «Սա էլ մեր արձագանքը՝ Իջևանում տեղի ունեցածի վերաբերյալ։ Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ։ Տավուշի մարզի մի քանի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, Իջևանի ավագանու անդամներ քննարկել են Իջևանում ստեղծված իրավիճակը և հանդես եկել հայտարարությամբ. «Քննարկելով Իջևան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցած…
Մոտ 1500 քաղաքացի ստորագրել է հանդիպակաց գծով վարելը քրեականացնելու պահանջը
«Հայկական ժամամանակ»-ն օրերս անդրադարձել էր «Change.org» կայքում տեղադրված ստորագրահավաքին: Այս պահի դրությամբ պահանջի տակ ստորագրել է 1480 քաղաքացի: Հիշեցնենք, որ վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարներից հետո վերոնշյալ կայքում սկսած ստորագրահավաքով քաղաքացիները պահանջում են քրեականացնել հանդիպակաց գծով վարելը: Նրանք դիմում են ՀՀ Ազգային ժողովին՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու պահանջով: Պահանջին կից տեղադրված ստորագրահավաքում կազմակերպողիչները,…
«Արսենալ»-ի երկրպագուները ստորագրահավաք են սկսել ԵԼ-ն Բաքվում չանցկացնելու համար
Լոնդոնի «Արսենալ» թիմի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել Եվրոպա Լիգայի եզրափակիչ: Նրանք պահանջում են, որ եզրափակիչն անցկացվի ավելի հարմար վայրում: Ստորագրահավաքին արդեն մասնակցել են 2000-ից ավելի մարդիկ: «Մենք խնդրում ենք երկու թիմերին չմասնակցել Եվրոպա Լիգայի եզրափակչին՝ դրանով ակնարկելով ՈՒԵՖԱ-ին, որ ոչ մի խաղացող չպետք է հրաժարվի ֆուտբոլային եզրափակչին մասնակցելուց՝ անվտանգության…
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել
Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա` քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ…
Եղեգնաձորի բնակիչները պահանջում են համայնքում արգելել մետաղական հանքարդյունաբերությունը․ ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Եղեգնաձորի բնակիչները համայնքի ավագանուց և ղեկավարից պահանջում են եղեգնաձորը դարձնել էկո-տնտեսական տարածք, ինչպես նաև արգելել համայնքում մետղական հանքարդյունաբերությունը։ «‼️Եղեգնաձորի բնակիչները նույնպես ներկայացրեցին շուրջ 2300 ստորագրությամբ հանրագիր՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու վերաբերյալ։ ⚠️ Որպես ուղիղ ժողովրդավարության դրսևորում՝ բնակիչներն իրենց ավագանուց և համայնքի ղեկավարից…
Լիվերպուլի երկրպագուները պահանջում են որակազրկել Մեսսիին
«Լիվերպուլի» երկրպագուները գոհ չեն մնացել Լիոնել Մեսսիի գործողություններից Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում: «Լիվերպուլի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել Change.org կայքում` պահանջելով որակազրկել Մեսսիին Ֆաբինիոյի գլխին հարվածելու համար: Ստորագրահավաքին արդեն ավելի քան 2200 մարդ է մասնակցել: https://youtu.be/Q4h4NE7DQnE Հիշեցնենք, որ այդ դրվագից հետո մրցավարը զգուշացրեց Ֆաբինիոյին:
Brexit-ի չեղարկման մասին խնդրագիր է ստորագրել 2,6 միլիոն բրիտանացի
Եվրամիությունից երկրների ելքը կարգավորող 50-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու, նաև ԵՄ-ում Մեծ Բրիտանայի անդամակցությունը պահապանելու պահանջով միջնորդագիրը ստորագրել է ավելի քան 2.6 միլիոն բրիտանացի: Էլեկտրոնային դիմումը զետեղվել է Բրիտանական խորհրդարանի պաշտոնական կայքում: Երկրի խորհրդարանում միջնորդագրերի հարցով հանձնաժողովը Twitter- ում նշել է, որ ստորագրման արագությունը վերջին ժամանակների համար դարձել է «ամենաարագ գործընթացը, որի կայքը երբևէ ստիպված էր…
Իրանի մեջլիսի պատգամավորները ստորագրահավաք են անում՝ Զարիֆին ԱԳ նախարարի պաշտոնում պահելու համար
Իրանի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը ստորագրել է երկրի նախագահին ուղղված նամակի տակ, որով Հասան Ռոհանիին խնդրում է միջոցներ ձեռնարկել ու թույլ չտալ, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռանա Իրանի արտգործնախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Երկար տարիներ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Զարիֆը երեկ երեկոյան անսպասլի հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Իրանի…
Վենեսուելայում մեկնարկել է ստորագրահավաքը ԱՄՆ-ի միջամտության դեմ
Կարակասում փետրվարի 6-ին սկսվել է Վենեսուելայի ներքին գործերին Միացյալ Նահանգների միջամտության դեմ ստորագրահավաքի արշավը: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հաղորդում է իրադարձությունների վայրից: Ինքնության հավաստագիր ներկայացրած ցանկացած քաղաքացի կարող է միանալ Վաշինգտոնին ուղղված հայտարարությանը՝ Վենեսուելայի վրա ճնշումը եւ ուժային միջամտության սպառնալիքները դադարեցնելու պահանջով: Ստորագրահավաքն ընթանում է ամբողջ երկրում եւ կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջը: Դրա գլխավոր կետը…