ստուգումներ
Ոստիկանության զորքերում ամփոփվել են ստուգումները. տրվել են կոնկրետ առաջադրանքներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության զորքերում ամփոփվել են 2024 թվականի ուսումնական տարվա ամփոփիչ և հսկողական ստուգումները, որոնք մեկնարկել էին նոյեմբերի 13-ին։ Ստուգումների նպատակն էր գնահատել ենթակա զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակը, հայտնաբերել թերությունները և ապահովել դրանց վերացումը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը, ողջունելով անձնակազմի մասնակցությունը, ընդգծել է ստուգումների կազմակերպվածության և…
Ստուգումներ են անցկացվում մարտական հենակետերում
Հուլիսի 8-ին N զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։ Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են ցուցումներ հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ։
Սևանա լճի առափնյա հատվածներում ստուգումների արդյունքում մանրաձկան որսի դեպքեր չեն հայտնաբերվել
Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ համատեղ շրջայց են կատարել լճի առափնյա տարբեր հատվածներում՝ ստուգելու մանրաձկան որսը։ Այդ մասին ասված է ՇՄ նախարարության Ֆեյսբուքի էջում:«Ստուգումների արդյունքում մանրաձկան որսի դեպքեր չեն արձանագրվել։ Կանխարգելիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ Ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին հորդորում ենք խուսափել…
Նոյեմբեր ամսվա ընթացքում ԱԱՏՄ-ն իրականացրել է 4217 ստուգայց
ՀՀ ԱԱՏՄ-ն հայտնել է, որ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակում են ամբողջ հանրապետությունում։ «Նոյեմբեր ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 4217 ստուգայց, արձանագրվել է 201 խախտում, տրվել է 51 նախազգուշացում, կայացվել է 195 տուգանքի որոշում։ Բուրգըրիում օգտագործված հումքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ Բուրգըրիի հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել…
Տաշիր ցանցի որոշ մասնաճյուղերում շարունակվում են ստուգումները
ՀՀ ՍԱՏՄ-ն հայտնել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումներից հետո Հանրային սննդի «Տաշիր» ցանցը վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ 5՝ Հյուսիսային և Գայի պողոտաներում, Խանջյան և Արշակունյաց (Փեթակի մոտ) փողոցների վրա և Տաշիր առևտրի կետում գործող մասնաճյուղերի: ՍԱՏՄ տեսուչները այցելել են Տաշիրի պիցցա․ կատարվել է նմուշառում «Էլկա» զարգացման կենտրոնում սանիտարահիգիենիկ կոպիտ…
Դիտարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը․ ՔՏՀԱ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ նոյեմբերի 3-ին տրանսպորտի խստացված վերահսկողական աշխատանքն իրականացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է ուղևորափոխադրում կատարող 74 տրանսպորտային միջոց։ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է…
ՍԱՏՄ տեսուչները դիտարկել են բացառապես հանրային սննդի օբյեկտները
ՍԱՏՄ-ը հայտնում է, որ երեկ երեկոյան համավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են բացառապես հանրային սննդի օբյեկտներում: «31 օբյեկտներից 11-ում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել նաև հանրային սննդի օբյեկտներում ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել…
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Էրեբունիում
ՍԱՏՄ-ը հայտնում է, որ հոկտեմբերի 15-ին տեսուչները ստուգայցերը՝ ուղղված կորոնավարակի տարածման կանխարգելմանը, անցկացրել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում: «Ստուգված խանութներում խախտումներ չեն արձանագրվել։ Հարկ է արձանագրել, որ ստուգված բոլոր խանութներում աշխատակիցները եղել են կամ պատվածաված, կամ ունեցել են ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ ՍԱՏՄ տեսուչները ստուգումներ են անցկացրել Մալաթիա-Սեբաստիայում ՍԱՏՄ տեսուչների հերթական ստուգայցը Նոր…
ՍԱՏՄ տեսուչների ստուգումները Գյումրիի խոշոր խանութներում
ՀՀ ՍԱՏՄ-ը հայտնել է, որ տեսուչները կորոնովարակի տարածումը կանխարգելուն միտված ուժեղացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքի իրացման ցանցում: «ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն հոկտեմբերի 11-ին ոստիկանության հետ համատեղ ստուգայցեր են անցկացրել Գյումրի քաղաքի և հարակից շրջանների խոշոր խանութներում։ Գրանցվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն: ՍԱՏՄ տեսուչների նոր ստուգայցը Կենտրոն վարչական շրջանում ՍԱՏՄ տեսուչները…
Հրամանատարությունը ստուգումներ է իրականացրել մարտական հենակետերում
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հոկտեմբերի 11-ին ստուգումներ են իրականացվել N զորամասի մարտական հենակետերում։ Անցկացվում են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություններ. ՊՆ Զինծառայողների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ. ՊՆ «Վերադաս հրամանատարությունն ստուգել է դիրքերում կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորման պայմանները, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը։ Տրվել են ծառայության հետագա կազմակերպման հրահանգներ»,- ասվում է հաղորագրության մեջ։
Դիտարկվել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել է, որ տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ պարեկային ծառայողների հետ հոկտեմբերի 7-ին վերահսկողական հերթական համատեղ միջոցառումն են կատարել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտում։ «Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը Քանաքեռ-Զեյթունում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրման…
ՍԱՏՄ տեսուչների հերթական ստուգումները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Հոկտեմբերի 5-ին ՍԱՏՄ-ն հայտնել է, որ կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ՍԱՏՄ տեսուչների ստուգայցը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սուպերմարկետներում էր։ «Շրջայցի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով: ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Նոր-Նորք վարչական շրջանի խոշոր խանութներում…
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում
Սեպտեմբերի 8-ին ՍԱՏՄ-ն հայտնել է, որ Երևան Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներն են եղել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թիրախում: «Covid19-ի կանխարգելմանն ուղղված նորմերը հիմնականում պահպավել են, սակայն Արաբկիր վարչական շրջանի խանութներից մեկում նկատվել են խախտումներ. թե աշխատակիցները, թե հաչախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն: Ստուգայցերը շարունակվելու են: ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են…
Հստակեցվում է գազաբալոնների տեղադրման և վկայագրման պահանջները․ նախագիծ
Սեպտեմբերի 1-ին Կառավարության նախագիծ է հրապարակվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, ըստ որի՝ գազաբալոնային ավտոմեքենաների շահագործման անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկում է հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը, վկայագրմանը, դրանք կատարող կազմակերպություններին, արտադրական բազաներին և ինժեներաբանվորական անձնակազմերին ներկայացվող պահանջները: «Նախագիծը սահմանում է, որ ավտոմեքենաներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոնը պետք է ունենա փական, որը կապահովի դրանք անջատելը գազավառելիքային սնման…
65 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում կազմվել է 4 վարչական արձանագրություն
Տեսչական մարմիններն օգոստոսի 30-ին շարունակել են հանրային տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ օգոստոսի 30-ին վաղ առավոտից մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, ինչպես նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողների…