ՍԱՏՄ-ը հայտնում է, որ հոկտեմբերի 15-ին տեսուչները ստուգայցերը՝ ուղղված կորոնավարակի տարածման կանխարգելմանը, անցկացրել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում:
«Ստուգված խանութներում խախտումներ չեն արձանագրվել։
Հարկ է արձանագրել, որ ստուգված բոլոր խանութներում աշխատակիցները եղել են կամ պատվածաված, կամ ունեցել են ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
- ՍԱՏՄ տեսուչները ստուգումներ են անցկացրել Մալաթիա-Սեբաստիայում
- ՍԱՏՄ տեսուչների հերթական ստուգայցը Նոր Նորքում
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

