սրբուկ
Սրբուկն անդրադարձել է «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ չանցնելուն
«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկն անդրադարձել է եզրափակչում չհայտնվելու հանգամանքին։ Երիտասարդ երգչուհին ինստագրամյան էջում լուսանկարի է հրապարակել, որի մեկնաբանություններում շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր այս ընթացքում իր կողքին էին եւ հավատում էին իրեն։ «Անկանխատեսելի բառի իմաստն ինձ դեռեւս այսքան ծանոթ չէր եղել… Շնորհակալություն բառը սիրել եմ միշտ, բայց այն այսքան քիչ չի թվացել։…
Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի եզրափակիչ փուլ
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացավ «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Քվեարկության արդյունքներով եզրափակիչ անցան Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեցարիան, Մալթան։ Հայաստանը ներկայացնող Սրբուկը նույնպես ելույթ ունեցավ այս կիսաեզրափակչիում՝ Walking Out երգով, սակայն Սրբուկը եզրափակիչ չանցավ: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին։
Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչ (ուղիղ եթեր)
Իսրայելի մայրաքաղաքա Թել Ավիվում շարոնակվում է Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթը։ Այժմ երկրորդ կիսաեզրափակիչն է։ Հայաստանը ներկայացնում է երգչուհի Սրբուկը։ Նա երգելու է 1-ին համարի ներքո։
Սրբուկի առաջին փորձը Եվրատեսիլի շրջանակներում
Թել Ավիվում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2019» երաժշտական մրցույթին Հայաստանը ներկայացնող Սրբուկի առաջին փորձը։ Փորձի տեսագրությունը հրապարակվել է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում։ Տեղեկացվում է, որ մայիսի 16-ին կայանալիք «Եվրատեսիլ 2019» մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա առաջինը։ 24-ամյա երգչուհին արդեն իսկ մասնակցել է հայաստանյան X Factor-ին և ուկրաինական «Ձայնը» նախագծին։ Հիշեցնենք, որ մրցույթում Սրբուկը կներկայացնի…
Սրբուկի տեսահոլովակը ամենաշատ դիտվածներից է եվրատեսիլյան հոլովակների ցանկում
«Եվրատեսիլ» մրցույթից օրեր առաջ կազմակերպիչներն ի մի են բերել համացանցում մասնակիցների երգերի հանրաճանաչության արդյունքները: Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանի երգի տեսահոլովակն ամենաշատ դիտվածների ցանկում երկրորդն է: “Walking Out” երգի տեսահոլովակը YouTube-ում դիտվել է 4.6 մլն անգամ։ Առաջին հորիզոնականում Նիդերլանդների ներկայացուցչի Arcade երգն է՝ 6.3 մլն դիտումով: «Եվրատեսիլը» կմեկնարկի մայիսի 14-ին, Թել-Ավիվում: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին:
Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ երգի մրցույթում
Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի ժամանակ: Նորությունն առաջինը հայտնել են Իսրայելի լրատվամիջոցները՝ նշելով, որ երգչուհու ելույթը կլինի և՛ պատմական, և՛ խենթ: Մադոննայի ներկայացուցիչներն այնուհետև նհաստատել են նորությունը: Մադոննան երկու երգ կկատարի, որոնցից մեկն ընդգրկված է նրա՝ շուտով թողարկվելիք ալբոմում: Հայտնի է նաև, որ երգչուհու ելույթը մեկ միլիոն դոլար է արժենալու: Նշենք նաև՝ 2016թ.-ին…
Սրբուկը ելույթ կունենա առաջինը
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուհի Սարգսյանը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, առաջին համարի ներքո։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։ Մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։ Կանոնների համաձայն` Մեծ հնգյակի երկրները` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիան ու հյուրընկալող երկիրը՝ այս դեպքում Իսրայելը, ելույթ են ունենալու միայն եզրափակչում։…