Սրբուկը ելույթ կունենա առաջինը

Ամենադիտվածներ

«Իսլամական պետությունը» ստանձնել է Մագնիտոգորսկում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուհի Սարգսյանը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, առաջին համարի ներքո։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։

Մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։ Կանոնների համաձայն` Մեծ հնգյակի երկրները` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիան ու հյուրընկալող երկիրը՝ այս դեպքում Իսրայելը, ելույթ են ունենալու միայն եզրափակչում։

Հիշեցնենք, որ Սրբուկը կատարելու է «Walking out» երգը:

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ