Սփյուռքահայեր
100 սփյուռքահայ 1 տարով աշխատանքի կանցնեն պետական համակարգում
ՀՀ կառավարությունը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ «100 սփյուռքահայ «Ի գործ» ծրագրի շրջանակում կմիանան Կառավարությանը և 1 տարով աշխատանքի կանցնեն պետական համակարգում Ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի կեսից»,- ասված է գրառման մեջ։
Դավիթ Տոնոյանն ընդունել է սփյուռքահայ երիտասարդներին
Օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացի մասնակիցները՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ: Սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Խոսելով նմանօրինակ հանդիպումների անցկացման արդյունավետության մասին՝ նախարարն ընդգծել է դրանց կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու և սփյուռքի համայնքներում երիտասարդական ներուժն առավել համախմբելու համար՝ ի նպաստ ՀՀ…
Կաթողիկոսը հանդիպել է ՀՀ-ում վերապատրաստում անցնող սփյուռքահայերի հետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած 40 սփյուռքահայ ուսուցիչների՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Սփյուռքահայ ուսուցիչները համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում մասնակցում են վերապատրաստման մեկամսյա դասընթացների: Ռուբեն…
Սփյուռքահայերը բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նախարարության լուծարման
Այսօր առավոտից սփյուռքահայերը բողոքի ակցիա են իրականացրել Սփյուռքի նախարարության դիմաց՝ պնդելով, որ նախարարությունը փակելը մեծ սխալ է: Այս պահին նրանք շարժվում են դեպի կառավարության շենք: Ակցիայի մասնակիցները գտնում են նախարարության անհրաժեշտությունը կա և, նրանց խոսքով, նախարարության դերն անգնահատելի է Հայաստան վերադառնալուց հետո իրենց ադապտացման համար: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել…





