Սևան
Սևան քաղաքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Չարենցավան, Աբովյան, Եղվարդ, Վայք, Եղեգնաձոր, Ապարան քաղաքներում, Աշոցքի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։…
Ջերմուկ, Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սևան» ազգային պարկում 170 բարդի է տնկվել
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ համապետական ծառատունկի շրջանակում «Սևան» ազգային պարկի տարածքում շուրջ 170 բարդի է տնկվել:
Ոռոգման նպատակներով Սևանից բաց է թողնվել 87 միլիոն 929 հազար խորանարդ մետր ջուր
2022 թվականի օգոստոսի երկուսի դրությամբ ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 87 միլիոն 929 հազար խորանարդ մետր ջուր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի հունվարից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 149 միլիոն 798 հազար խորանարդ մետր ջուր։ Օգոստոսի 2-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել…
Ինչու է կանաչում Սևանա լիճը. ՇՄ նախարարության պարզաբանումը
ՇՄ նախարարությունը հայտնում է՝ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով. ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ. ջրի բարձր ջերմաստիճան. լույսի բավականին մեծ ինտենսիվություն. լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի…
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3սմ-ով
Հիդրոօդերևութաբանությունը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը: Սևանա լճի մակարդակը հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել` 1900.76մ (12.06.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 33սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 7.830մլն. մ³, իսկ…
Մայիսին Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 18 սանտիմետրով
Սևանա լճի մակարդակը 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ արդեն գտնվել է 1900 մետր 70 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, մայիսի սկզբի համեմատ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 18 սանտիմետրով, սակայն նախորդ տարվա մայիսի 31-ի համեմատ լճի մակարդակը ցածր է մնում 20 սանտիմետրով։ Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարից մինչեւ մայիսն…
Սևանա լճի մակարդակը մայիսի 16-22-ը բարձրացել է 4 սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 16-22-ը։ Սևանա լճի մակարդակը մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել` 1900.63մ (22.05.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 24սմ-ով։ Արփա-Սևան ջրատարովմայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 12.380մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից…
Նոր համարանիշներ ձեռք բերող քաղաքացիների սպասարկումը իրականացվում է էլեկտրոնային
Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշերի նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, ճանապարհային ոստիկանությունը հայտնում է. Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլփոստերի հասցեներին կամ…
Եղանակը Հայաստանում և Արցախում
Հանրապետության տարածքում` Հունիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց…
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 11․5 հա տարածքում բռնկված հրդեհները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 5-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 800…
Սևան տանող սելավատարները աղբով են լցված․ օգտատերերը ահազանգում են
Ֆեյսբուքյան օգտատեր Իվան Գաբրիելյանը գրում է, որ Սևան տանող սելավատարները աղբով են լցված: «Իսկ հիմա տխուր բաների մասին: Գիտե՞ք սա որտեղ է… Չկարծեք թե սելավն է բերել: Սա մարդն է թափել, որ սելավը լցնի Սևանի մեջ»,-գրել է նա։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2139605189679072&id=100008888342593
Կանխվել է ներնետման հերթական փորձը «Սևան» ՔԿՀ-ում
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։ Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, և բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է փաթեթ, որի մեջ առանձնացված առկա են եղել թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 3 ամբողջական և 3…
Ռուստամ Բադասյանի հանձնարարականով «Սևան» ՔԿՀ-ում իրականացվել է չնախատեսված խուզարկություն
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հանձնարարականով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի օպերատիվ և անվտանգության ապահովման ստորաբաժանումների աշխատակիցները հոկտեմբերի 23-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա. Ի-ի խցում իրականացրել են չնախատեսված խուզարկություն, և նրա մատնանշած թաքստոցից հայտնաբերել ու առգրավվել են դատապարտյալին պատկանող արգելված իր հանդիսացող բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով: Դեպքի առթիվ նախապատրաստվում են…














