Վահագն Աթաբեկյան
Արամ Առաջինի և Լիբանանում Հայաստանի դեսպանի հանդիպումը
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Լիբանանում ընդունել է Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և Լիբանանի ներկա վիճակը։ Կաթողիկոսը կիսվել է իր պատկերացումներով թեմաների շուրջ, նշելով, որ Սփյուռքի աջակցությունը կարևոր է Հայաստանի զարգացման համար։ Դեսպան Աթաբեկյանը, իր հերթին, ներկայացրել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը և արտաքին քաղաքականության վերջին զարգացումները։
Բեյրութում պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է
Բեյրությում երեկ հնչած ուժգին պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է։ Այս մասին Facebook-ի էջում հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Այսօր երեկոյան լուրեր ստացվեցին, որ հզոր պայթյուն է որոտացել Լիբանանում` Բեյրութի նավահանգստում։ Նախնական տեղեկատվություն ստացվեց, որ ուժգին պայթյունը վնասել է շենքեր և բնակարաններ: Նավահանգստին մոտ է գտնվում հայաբնակ Բուրջ…
Աննա Հակոբյանը ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազայում հանդիպել է առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի Շամա ռազմաբազա և հանդիպել առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հետ։ Ռազմաբազայում տիկին Հակոբյանին դիմավորել է Շամա ռազմաբազայի հրամանատար Բրունո Պիշիոտտան՝ շեշտելով, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել…
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հյուրընկալել է Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին։ Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպմանը տիկին Հակոբյանը պատմել է Լիբանանում իր ծրագրերի և հանդիպումների մասին, ներկայացրել իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը։…
ՀՀ դեսպանի հանդիպել է Լիբանանի վարչապետի հետ
Հունիսի 19-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri): Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-լիբանանյան հարաբերությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերի։ Քննարկվեցին նաև երկու երկրների վարչապետերի գլխավորած հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային գործունեության վերաբերյալ մանրամասներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։
Դեսպան Աթաբեկյանն այցելել է Բեքաա շրջանի նահանգապետարան
Դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելել է Լիբանանում զարգացած ենթակառուցվածքներով և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ հայտնի Բեքաա շրջան և հանդիպեց նահանգապետ Քամալ Աբու Ժաուդին (Kamal Abou Jaoude): ՀՀ դեսպանը նահանգապետին ներկայացրեց ՀՀ տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող հեռանկարային ծրագրերը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-լիբանանյան ապակենտրոնացված համագործակցության զարգացման և ընդլայնման հեռանկարի շուրջ: Այս մասին տեղեկանում ենք…
Արամ Ա-ն ընդունել է Լիբանանի հայ խաղաղապահներին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի հարավում տեղակայված ՅՈՒՆԻՖԻԼ (UNIFIL) միջազգային խաղաղապահ ուժերի մաս կազմող հայաստանցի զինծառայողներին` Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի գլխավորությամբ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից տեղեկացնում են, որ Լիբանանում ծառայող հայ խաղաղապահները ծանոթացել են կաթողիկոսարանին, այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճար, հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության…
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
Ապրիլի 18-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի ձեռնարկատիրական գործունեությամբ հայտնի Զահլե քաղաք: Այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում Զահլեի առևտրատնտեսական պալատի նախագահի և մի քանի տասնյակ գործարարների հետ, քննարկվեցին ՀՀ-ում համապատասխան ներդրումային ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Այցի շրջանակում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Զահլեի քաղաքապետի հետ, որն ամփոփ ներկայացրեց քաղաքի ենթակառուցվածքների և ձեռքբերումների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն և բարձր…
ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի հեռահաղորդակցության նախարարին
Ապրիլի 16-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպում ունեցավ Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Մոհամեդ Շուքեյրիի հետ (Mohamed Chouchair) Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև մեծ ներուժ ունեցող ոլորտային համագործակցության զարգացման ու ընդլայնման շուրջ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել միջգերատեսչական փոխայցելություններ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։
Լիբանանի դաշնակցական նախարարն ընդունել է ՀՀ դեսպանին
Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին, որի հետ քննարկել է լիբանանյան իրադարձությունները: Ըստ Aztagdaily-ի` դեսպան Աթաբեկյանը Կիտանյանին է ներկայացրել Լիբանանում իր որդեգրելիք գործելաոճը` զբոսաշրջության բնագավառում երկկողմ գործակցությունն աշխուժացնելու առումով: Ընդարձակ քննարկում է կայացել նաև Լիբանան-Հայաստան երկկողմ գործակցությունն ամրապնդելու հեռանկարների մասին:
Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ խաղաղապահների հետ
Հունվարի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի հարավային Շամա բնակավայրում իրենց ծառայությունն իրականացնող հայկական զորախմբի զինվորներին՝ հայ խաղաղապահներին շնորհավորելու Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով։ ՅՈԻՆԻՖԻԼ-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան Հատված» կենտրոնակայանում ՀՀ դեսպանի այցելության առիթով կազմակերպված պաշտոնական արարողությունից հետո Վահագն Աթաբեկյանն առանձնազրույց ունեցավ խաղաղապահ առաքելության «Արևմտյան հատված»-ի հրամանատար, բրիգադի…











