fbpx
Տնտեսություն

Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք

Ապրիլի 18-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանի ձեռնարկատիրական գործունեությամբ հայտնի Զահլե քաղաք:

Այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում Զահլեի առևտրատնտեսական պալատի նախագահի և մի քանի տասնյակ գործարարների հետ, քննարկվեցին ՀՀ-ում համապատասխան ներդրումային ծրագրեր իրականացնելու հեռանկարները:

Այցի շրջանակում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Զահլեի քաղաքապետի հետ, որն ամփոփ ներկայացրեց քաղաքի ենթակառուցվածքների և ձեռքբերումների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն և բարձր գնահատեց հայ համայնքի դերը քաղաքի զարգացման գործում:

Զահլեում դեսպան Աթաբեկյանն այցելեց նաև հայ առաքելական և հայ կաթոլիկ եկեղեցիներ, ինչպես նաև՝ հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ