Վահագն Մարգարյան
Տեղի կունենա բալետային ներկայացում` նվիրված Վահագն Մարգարյանի հիշատակին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 11-ին և 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «ՀԻՆԳ ՏԱՌ» մեկ գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան, որը նվիրվում է թատրոնի առաջատար պարող Վահագն Մարգարյանի հիշատակին: Ներկայացման սցենարիստներն են Լևոն Հախվերդյանը և Հարություն Մելքոնյանը: Բեմադրող ռեժիսորն է Գրիգոր Խաչատրյանը, բալետմայստեր` Արա Ասատուրյան, եռաչափ անիմացիայի ղեկավար` Հրանտ…
Լիլիթ Մակունցը՝ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստն օպերայում չանցկացնելու մասին
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի խոսքով՝ այն օրը, երբ վթարի էր ենթարկվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը, իրեն այդ մասին տեղեկացրել է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, որից անմիջապես հետո դիմել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարին` հասկանալու համար, թե ինչ կարող են անել 23-ամյա արտիստի կյանքը փրկելու…
Մահացել է բալետի արտիստ Վահագն Մարգարյանը
Այսօր առավոտյան մահացել է Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստ Վահագն Մարգարյանը, նա 23 տարեկան էր: Մարգարյանը ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին, ինչից հետո կոմայի մեջ էր հայտնվել: Բժիշկների 14 օրվա պայքարն այդպես էլ արդյունք չտվեց, բալետի արտիստի կյանքը փրկել չհաջողվեց:




