fbpx
Հասարակություն

Լիլիթ Մակունցը՝ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստն օպերայում չանցկացնելու մասին

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի խոսքով՝ այն օրը, երբ վթարի էր ենթարկվել Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը, իրեն այդ մասին տեղեկացրել է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, որից անմիջապես հետո դիմել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարին` հասկանալու համար, թե ինչ կարող են անել 23-ամյա արտիստի կյանքը փրկելու համար։ Այս մասին հայտնում է 168.am-ը։

«Ցավոք, չստացվեց նրա կյանքը փրկել, որի համար ցավում եմ և Մշակույթի նախարարության անունից հայտնում եմ խորը վիշտ»,- ասաց Լ. Մակունցը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է մերժել, որպեսզի Վահագն Մարգարյանի հոգեհարգիստն անցկացվի օպերային թատրոնում, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ այս հարցով իրենց դիմել են արտիստի ընկերները՝ երկու օր առաջ, սակայն նրանց ներկայացվել է ընթացակարգը, ըստ որի՝ հնարավոր չի եղել Վահանգն Մարգարյանի հոգեհանգիստն օպերային թատրոնում անցկացնել։

«Այս ամենին որպես հավելում՝ ցանկանում եմ ներկայացնել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը, ըստ որի՝ սահմանվում է հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություն ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և կազմակերպման կարգը։  Պետության հանդեպ հատուկ ծառայություն ունեցած անձանց մահվան դեպքում ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով,  և այլն։ Սա այն ընթացակարգն է, որով առաջնորդվում  է և պիտի առաջնորդվի Մշակույթի նախարարությունը։ Կուզեի, որ խոտումնալից երիտասարդի՝ Վահագնի մահը պարզապես չշահարկվեր։ Միակ բանը, որ տեղի է ունեցել, այն է, որ մենք հետևել ենք ընթացակարգին։ Եթե այդ ձեռնարկը տեղի ունենար, կնշանակեր՝ օրենքի շրջանցում, ինչը ես չեմ արել։ Չեմ արել անգամ այն պարագայում, գիտակցելով, որ այս նախընտրական փուլում այն կարող էր ինձ բերել քաղաքական դիվիդենտներ։ Այդ քայլին չեմ գնացել և ինձ երբեք նման բան թույլ չէի տա»,- եզրափակեց Լ. Մակունցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ